ԱՄՆ-ում դպրոցականը 10 հազար դոլար է ստացել կորած շան ձագին վերադարձնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎաշինգտոնում բարձրդասարանցին 10 հազար դոլար է ստացել այն բանի համար, որ շան ձագին վերադարձրել է տիրոջը: Պարզվել է, որ նա ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Ջոն Բեյների մամուլի քարտուղարն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
18-ամյա Ռաշիդա Սմիթը քոթոթին գտել է մետրոյի կայարանի մոտ եւ տարել տուն:
Ինչպես պարզվել է ավելի ուշ, Մագի մականունով չորս ամսական բոսթոն-թերիերին փնտրում էին նրա տերերը՝ Մաքլ Սթիլը եւ նրա կինը: Նրանք խոստացել էին 10 հազար դոլար վճարել նրան, ով կգտնի իրենց շանը:
Ռաշիդան, հեռուստատեսությամբ տեսնելով Մագիի կորելու վերաբերյալ հայտարարությունը, շան ձագին իսկույն վերադարձրել է տերերին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



