ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Աստանայում Սարգսյան-Պուտին հանդիպում
POLITICSԵՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում հնարավոր է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։Նրա խոսքով՝ մայիսի 31-ին Աստանայում երկու նախագահների շփումը բացառված չէ։ «Մեր պետությունների ղեկավարները անհրաժեշտության դեպքում ամեն անգամ շփվում են, եւ ոչ մի կազմակերպչական խոչընդոտ չի ծագում»,- ասել է նա։
Նշենք, որ ԵՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Ղազախստանի մայրաքաղաքում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



