ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Աստանայում Սարգսյան-Պուտին հանդիպում
ՔԱՂԱՔԱԿԱՆԵՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում հնարավոր է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։Նրա խոսքով՝ մայիսի 31-ին Աստանայում երկու նախագահների շփումը բացառված չէ։ «Մեր պետությունների ղեկավարները անհրաժեշտության դեպքում ամեն անգամ շփվում են, եւ ոչ մի կազմակերպչական խոչընդոտ չի ծագում»,- ասել է նա։
Նշենք, որ ԵՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Ղազախստանի մայրաքաղաքում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



