Ծովում հայտնաբերվել են կործանված եգիպտական ինքնաթիռի երկու բեկորներ
SOCIETYԾովում՝ հունական Կարպատոս կղզուց հարավ ընկած շրջանում, հայտնաբերվել են կործանված եգիպտական ինքնաթիռի բեկորներ: Այդ մասին հայտնել Է Reuters–ը:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել Էր, որ A320-ի որոնումներն իրականացնող Հունաստանի իշխանությունները ջրի վրա երկու օբյեկտ են հայտնաբերել հանրանավի անհետացման վայրից 80 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում:
EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը Փարիզից ուղեւորվել Էր Կահիրե, մայիսի 19-ին անհետացել Էր դիսպետչերների ռադարներից՝ գտնվելով Եգիպտոսի օդային տարածքում: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել Է 56 ուղեւոր՝ 12 պետություններից, ինչպես նաեւ անձնակազմի տասն անդամներ հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



