Ծովում հայտնաբերվել են կործանված եգիպտական ինքնաթիռի երկու բեկորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾովում՝ հունական Կարպատոս կղզուց հարավ ընկած շրջանում, հայտնաբերվել են կործանված եգիպտական ինքնաթիռի բեկորներ: Այդ մասին հայտնել Է Reuters–ը:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել Էր, որ A320-ի որոնումներն իրականացնող Հունաստանի իշխանությունները ջրի վրա երկու օբյեկտ են հայտնաբերել հանրանավի անհետացման վայրից 80 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում:
EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը Փարիզից ուղեւորվել Էր Կահիրե, մայիսի 19-ին անհետացել Էր դիսպետչերների ռադարներից՝ գտնվելով Եգիպտոսի օդային տարածքում: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել Է 56 ուղեւոր՝ 12 պետություններից, ինչպես նաեւ անձնակազմի տասն անդամներ հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



