Մեծ Բրիտանիայի 101-ամյա բնակչուհին ծննդյան օրը նշել է տանկ վարելով
SOCIETYՄեծ Բրիտանիայի բնակչուհի Հիլդա Ջեքսոնն իր ծննդյան 101-ամյակը նշել է ՖՎ432 մակնիշի տանկ վարելով: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նախկին բուժքույրն իրականացրել է իր երազանքը Հարավային Ուելսի տանկային դպրոցում: Նրա 72-ամյա դուստր Մարգարետ Օստինը պատմել է, որ մայրը ցանկանում էր դա անելի մի քանի տարի շարունակ և առողջական խնդիրները նրան հետ չեն պահել:
Ջեքսոնը մշտապես տարված է եղել վարելով: 1950թ.-ին իր ավստրալացի բարեկամների հետ Եվրոպայում հինգամսյա ճանապարհորդության է մեկնել մեքենայով:
Տանկային դպրոցի սեփականատեր Ալիստեր Սքոտը հայտարարել է, որ Ջեքսոնը դարձել է ամենատարեց հաճախորդը: Նա իր հիացմունքն է արտահայտել Ջեքսոնի վերաբերյալ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



