Մեծ Բրիտանիայի 101-ամյա բնակչուհին ծննդյան օրը նշել է տանկ վարելով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի բնակչուհի Հիլդա Ջեքսոնն իր ծննդյան 101-ամյակը նշել է ՖՎ432 մակնիշի տանկ վարելով: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նախկին բուժքույրն իրականացրել է իր երազանքը Հարավային Ուելսի տանկային դպրոցում: Նրա 72-ամյա դուստր Մարգարետ Օստինը պատմել է, որ մայրը ցանկանում էր դա անելի մի քանի տարի շարունակ և առողջական խնդիրները նրան հետ չեն պահել:
Ջեքսոնը մշտապես տարված է եղել վարելով: 1950թ.-ին իր ավստրալացի բարեկամների հետ Եվրոպայում հինգամսյա ճանապարհորդության է մեկնել մեքենայով:
Տանկային դպրոցի սեփականատեր Ալիստեր Սքոտը հայտարարել է, որ Ջեքսոնը դարձել է ամենատարեց հաճախորդը: Նա իր հիացմունքն է արտահայտել Ջեքսոնի վերաբերյալ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



