Ադրբեջանցի գիտաշխատողը ԳԱԱ դիմաց կտրել է իր երակները
SOCIETYԱդրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նավթաքիմիական գործընթացների ինստիտուտի 59-ամյա գիտաշխատող Մաղրուբ Բեդելլին ակադեմիայի շենքի դիմաց կտրել է իր երակները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lent.az լրատվական կայքը, Բեդելլին հասցվել է շտապօգնության հիվանդանոց, որտեղ նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Ըստ կայքի' գիտաշխատողն ինքնասպանության փորձ է կատարել այն բանի պատճառով, որ ակադեմիան իրեն բնակարան չի հատկացնում՝ չնայած այն բանին, որ բնակարան ստանալու հերթացուցակում գրանցված է երկար տարիներ:
Ադրբեջանի իշխանություններից դժգոհ Բեդելլին մի քանի պետական կազմակերպությունների եւ նախարարությունների դեմ դատական գործեր էր հարուցել:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



