Ադրբեջանցի գիտաշխատողը ԳԱԱ դիմաց կտրել է իր երակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նավթաքիմիական գործընթացների ինստիտուտի 59-ամյա գիտաշխատող Մաղրուբ Բեդելլին ակադեմիայի շենքի դիմաց կտրել է իր երակները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lent.az լրատվական կայքը, Բեդելլին հասցվել է շտապօգնության հիվանդանոց, որտեղ նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Ըստ կայքի' գիտաշխատողն ինքնասպանության փորձ է կատարել այն բանի պատճառով, որ ակադեմիան իրեն բնակարան չի հատկացնում՝ չնայած այն բանին, որ բնակարան ստանալու հերթացուցակում գրանցված է երկար տարիներ:
Ադրբեջանի իշխանություններից դժգոհ Բեդելլին մի քանի պետական կազմակերպությունների եւ նախարարությունների դեմ դատական գործեր էր հարուցել:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



