Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Միգրացիան և ՄԻԱՎ վարակը ԵՏՄ երկրներում» խորհրդակցությունը

SOCIETY

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մեկնարկեց «Միգրացիան և ՄԻԱՎ վարակը Եվրասիական տնտեսական միության երկրներում» խորագրով տարածաշրջանային խորհրդակցությունը, որը կազմակերպվել է «Սպիդ-ինֆոսվյազ» հիմնադրամի և  ՁԻԱՀ-ի կանախարգելման հանրապետական կենտրոնի կողմից` ՀՀ առողջապահության նախարարության, Ռոսպոտրեբնադզորի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դե սպանատան աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Խորհրդակցությանը մասնակցում էր  Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնների և ծառայությունների, միգրացիոն ծառայությունների, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի և Հայկական կարմիր խաչի ընկերության շուրջ 50 ներկայացուցիչ։

Տարածաշրջանային խորհրդակցության նպատակը ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացումն է միջգերատեսչական համակարգման և երկրների միջև համագործակցության բարելավման միջոցով։

Երկու օրվա քննարկումների արդյունքում կգնահատվեն ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների համաճարակա­բանական իրավիճակի վրա միգրացիայի ազդեցությունը,  ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության հարցերում միջգերատեսչական համակարգման և ԵՏՄ երկրների միջև համագործակցության առկա վիճակը, ԵՏՄ տարածքի ընդունող երկրներում աշխատանքային միգրանտներին հակա­ռետ­րո­վիրուսային բուժման տրամադրման հեռանկարները։ Միաժամանակ կանդրադառնան ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության կազմակերպման գործուÕ ´ միջազգային դոնորների դերին, կծանոթանան միմյանց փորձին։

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը  կարևորեց քննարկվող խնդրի արդիականությունը։ Չնայած ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակը զարգանում է համանման սցենարով, այդուհանդերձ, տարբեր երկրներում այն ունի որոշակի առանձնահատկություններ, և յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է համաճարակի հակազդմանն ուղղված համալիր միջոցառումներ։ Սակայն, հաշվի առնելով երկրների միջև սերտ կապը, միգրացիոն գործընթացների և հատկապես աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակն ու դրա ազդեցո ւթյունը տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի տարածման վրա, համաճարակաբանական միասնական տարածքը, համաճարակային գործընթացների փոխադարձ կապն ու փոխազդեցությունը` երկրների մասնատված գործողությունները զգալիորեն նվազեցնում են ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը։ Մինչդեռ բոլոր մակարդակներում համաձայնեցված և համակարգված ջանքերը հնարավորություն կտան էապես մեծացնելու ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը, ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակը կդարձնեն ավելի վերահսկելի և կանխատեսելի։ Դա կնպաստի ԵՏÕ „ երկրներում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի և ՄԻԱՎ վարակով պայմանավորված մահացության նվազմանը։

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովը համառոտ ներկայացրեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված աշխատանքները` անդրադարձավ միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և շարժական կլինիկայի աշխատանքներին: 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան, կարևորելով խորհրդակության անցկացնումը, ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց աշխատանքային միգրանտները բախվում են  հյուրընկալող երկրներում։ Նա առանձնահատուկ ընդգծեց միգրանտների համար ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիությունը, տեղաշարժման սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, որոնք դեռևս առկա են տարածաշրջանի որոշ երկրներում:

Ակնկալվում է, որ տարածաշրջանային խորհրդակցության արդյունքում կմշակվի ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի նկատմամբ հսկողության բարելավմանն ուղղված աշխատանքային պլան։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California