Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Միգրացիան և ՄԻԱՎ վարակը ԵՏՄ երկրներում» խորհրդակցությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մեկնարկեց «Միգրացիան և ՄԻԱՎ վարակը Եվրասիական տնտեսական միության երկրներում» խորագրով տարածաշրջանային խորհրդակցությունը, որը կազմակերպվել է «Սպիդ-ինֆոսվյազ» հիմնադրամի և  ՁԻԱՀ-ի կանախարգելման հանրապետական կենտրոնի կողմից` ՀՀ առողջապահության նախարարության, Ռոսպոտրեբնադզորի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դե սպանատան աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Խորհրդակցությանը մասնակցում էր  Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնների և ծառայությունների, միգրացիոն ծառայությունների, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի և Հայկական կարմիր խաչի ընկերության շուրջ 50 ներկայացուցիչ։

Տարածաշրջանային խորհրդակցության նպատակը ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացումն է միջգերատեսչական համակարգման և երկրների միջև համագործակցության բարելավման միջոցով։

Երկու օրվա քննարկումների արդյունքում կգնահատվեն ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների համաճարակա­բանական իրավիճակի վրա միգրացիայի ազդեցությունը,  ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության հարցերում միջգերատեսչական համակարգման և ԵՏՄ երկրների միջև համագործակցության առկա վիճակը, ԵՏՄ տարածքի ընդունող երկրներում աշխատանքային միգրանտներին հակա­ռետ­րո­վիրուսային բուժման տրամադրման հեռանկարները։ Միաժամանակ կանդրադառնան ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության կազմակերպման գործուÕ ´ միջազգային դոնորների դերին, կծանոթանան միմյանց փորձին։

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը  կարևորեց քննարկվող խնդրի արդիականությունը։ Չնայած ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակը զարգանում է համանման սցենարով, այդուհանդերձ, տարբեր երկրներում այն ունի որոշակի առանձնահատկություններ, և յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է համաճարակի հակազդմանն ուղղված համալիր միջոցառումներ։ Սակայն, հաշվի առնելով երկրների միջև սերտ կապը, միգրացիոն գործընթացների և հատկապես աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակն ու դրա ազդեցո ւթյունը տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի տարածման վրա, համաճարակաբանական միասնական տարածքը, համաճարակային գործընթացների փոխադարձ կապն ու փոխազդեցությունը` երկրների մասնատված գործողությունները զգալիորեն նվազեցնում են ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը։ Մինչդեռ բոլոր մակարդակներում համաձայնեցված և համակարգված ջանքերը հնարավորություն կտան էապես մեծացնելու ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը, ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակը կդարձնեն ավելի վերահսկելի և կանխատեսելի։ Դա կնպաստի ԵՏÕ „ երկրներում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի և ՄԻԱՎ վարակով պայմանավորված մահացության նվազմանը։

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովը համառոտ ներկայացրեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված աշխատանքները` անդրադարձավ միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և շարժական կլինիկայի աշխատանքներին: 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան, կարևորելով խորհրդակության անցկացնումը, ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց աշխատանքային միգրանտները բախվում են  հյուրընկալող երկրներում։ Նա առանձնահատուկ ընդգծեց միգրանտների համար ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիությունը, տեղաշարժման սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, որոնք դեռևս առկա են տարածաշրջանի որոշ երկրներում:

Ակնկալվում է, որ տարածաշրջանային խորհրդակցության արդյունքում կմշակվի ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի նկատմամբ հսկողության բարելավմանն ուղղված աշխատանքային պլան։

Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվենՈ՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Արտյոմ Վարդանյանի ընդգրկումը՝ կարևոր քայլ ազգային քաղաքականության ոլորտում100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ Ո՞ւմ վրա է մնացել Հայաստանի անվտանգությունըԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Վիզաների ազատականացման խոստումները և փակ դռների իրականությունըԾայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻնչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 մայիսի). Արձանագրվել է հազվագյուտ տիեզերական երևույթ. «Փաստ»Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»Փաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՆիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանՓաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ»Բացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան