Նախաճաշից առաջ այս ըմպելիքի ընդամենը մեկ բաժակը օգնում է երիկամների, ասթմայի և շաքարային դիաբետի դեպքում
PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
Բամիայի հայրենիքը համարվում է Հյուսիսային Աֆրիկայում Նեղոսի շրջակայքը և Մերձավոր Արևելքը։ Այս բանջարեղենը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում։
Բամիան պարունակում է A, C, K, B6 վիտամիններ, ինչպես նաև կալցիում, երկաթ, տիամին, կալիում։ Այն նաև հարուստ է սպիտակուցներով և դիետիկ մանրաթելերով։ Այս բանջարեղենի մեջ ֆոլաթթուն այնքան շատ է, որ այն խորհուրդ են տալիս հղիներին, հատկապես 4-12 շաբաթական, երբ կազմավորվում է սաղմի նյարդային համակարգը։
Արյան մեջ շաքարը կարգավորելու հատկության շնորհիվ բամիան խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետ ունեցողներին։ Այն օրգանիզմից դուրս է բերում խոլեստերինը և տոքսինները, բուժում է ստամոքսի խոցը։
Բամիան օգնում է բուժել անգինան և խրոնիկ հոգնածությունը, հանել ասթմատիկ նոպաները և օգտակար է աթերոսկլերոզի պրոֆիլակտիկայի համար։
Բուժման և պորֆիլակտիկ նպատակներով ընդունված է պատրաստել բամիայի ջուր։ Դրա համար պետք է 2-3 թարմ բամիայի պատիճները մանր կտրատել, լցնել ջրով լի բաժակի մեջ և թողնել սառնարանում մեկ գիշեր։ Առավոտյան խմեք ամբողջ ըմպելիքը նախաճաշից 30 րոպե առաջ։




















































