Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


«Ես էլի Մոնթեներ կուղարկեմ այդ շների դեմ, մեր հայրենիքին չմոտենաք». զոհված ավագ լեյտենանտ Մոնթեի մայրը` որդու մասին

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

Ասում են` քաջերի սերունդները քաջեր են: Եվ ճիշտ են ասում, որովհետև, երբ երեխան ծնվում է  ընտանիքում, ուր հայրենիքը բացարձակ արժեք է, ուր  հայրն առաջին իսկ վտանգի դեպքում կամավորական ջոկատ է հավաքում ու ռազմաճակատ մեկնում, ուր մայրն իրեն զինվոր է համարում թիկունքում, ուր երեխայի օրորոցը կոնֆետների փոխարեն փամփուշտներով է ողողվում, նա չի կարող քաջ չլինել:

Ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ այցի գնա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս զոհված 23–ամյա ավագ լեյտենանտ, տանկային վաշտի հրամանատար Բենիամին  Եղոյանի` Մոնթեի ընտանիքին, կհասկանա, որ հայրենիքը սկսվում  է այս ընտանիքից, որ հայրենասիրությունը և այդ անսահման, անձնուրաց սերը, պահանջատիրությունը Մոնթեի մեջ սերմանել է նրա ԶԻՆՎՈՐ ընտանիքը: Այստեղ պետք է ծնվեր Մոնթեն, ապրեր իր անվանն արժանի կյանք: Թալիշում թեժ մարտերի ժամանակ  որպես հրամանատար՝ իր տանկի վրա ամրացրել է եռագույնը ու նետվել մարտի ու այդ ժամանակ խոցել երկու տանկ, որից հետո ինքն է խոցվել։ Նա ոգեշնչել է իր զինվորներին, առյուծաբար մարտնչել ու զոհվել:

BlogNews-ի հետ զրույցում Մոնթեի մայրը հիշում է.

«Զինվորականությունը մեր արյան մեջ է, դա մեր ապրելակերպն է: Մոնթեն չի ընտրել զինվոր դառնալու ուղին: Նա ծնվել է զինվոր: Երբ փոքր էր, Ներսեսի (Մոնթեի հոր) ջոկատի կամավորները նրա օրորոցին կոնֆետ դնելու փոխարեն փամփուշտներ էին դնում: Հենց այդ բարուրից էլ սկսվեց ամեն ինչ: Նա ծնվել և մեծացել է ազատագրական պայքարի մեջ: Դեռ փոքր տարիքից  երազում էր թշնամուն վերացնելու, զոհված հերոսների վրեժը լուծելու մասին: Պաշտում էր զինվորականի մասնագիտությունը, շատ էր ուզում կիրթ զինվորական լինել, անընդհատ մասնագիտական գրականություն էր կարդում: Տանը եղած ժամանակ էլ համակարգչով  էլի բացում էր ու տարբեր երկրների զինատեսակներն ուսումնասիրում: Ասում էի` բալես, չե՞ս հոգնում: Նեղանում էր...: 

Հատուկ խնամքով էր վերաբերվում իր զինվորական համազգեստին: Չէր թողում ես ու քույրը արդուկեինք, ասում էր` դուք ճիշտ չեք արդուկում օձիքը: Վերցնում էր արդուկն ու ինքն ուղղում համազգեստի ամեն մի անկյունը: Երբ ասում էի` Մոնթե ջան, բալես, քեզանից տանկի հոտ է գալիս, ծիծաղում էր թե, մամ, տանկի հոտը որն է»: 

«Ես ապրում էի Մոնթեիս արձակուրդից մինչև հաջորդ արձակուրդ գալը: Երբ ասում էի Երևան վերադարձիր, ասես վիրավորեի իրեն: Ուզում էր ամուսնությունը գրանցեր ու կնոջ հետ մշտական բնակության տեղափոխվեր Արցախ: Ասում էի. «Մոնթե ջան, այդ տարածքը, որ դու գնացել ես,  մեր պատմական Վարանդան է, թուրքերն են հորինել Ֆիզուլի անունը: Դու այնտեղ ես, որտեղ քո նախնիներն են, դա քո հայրենի հողն է, ու չմտածի մեկը, որ կարող է քեզ այդ հողից կտրել: Հիշիր, որ դու քո հայրենի հողի վրա ես, ամուր եղիր, բալես»:

Տիկին Հռիփսիմեն Աստվածաշնչից մեջբերում է անում. « Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի: Եվ միայն հիմա եմ ես հասկանում ՏՎԵՑ բառի ամբողջ իմաստը: Երևի ես էլ, մյուս զոհված հերոս տղերքի մայրերն էլ, մեր հողն այնքան ենք սիրել, որ տվել ենք մեր մինուճար որդիներին...,- և երկար դադարից հետո ավելացնում,- դա մեր հողն է, մենք մեր հողն ենք պահում: Թող մեր զինվորները ամուր կանգնեն ու ուժ ստանան այդ հողից: Թող իմանան, որ Մոնթես ու իր ընկերները ամենադժվար պահին պահեցին այն, այդ շակալների դրոշը տանկի տակ գցեցին ու չթողեցին մոտենան: Քշեք այդ շներին մեր հայրենիքի սահմաններից հեռու: Ոչ մի Ալիև իրավունք չունի մեր հողերին մոտ գալու: Թող ոչ ոք չկասկածի, որ ես ու յուրաքանչյուր հայ մայր այդ շների դեմ էլի Մոնթեներ կուղարկենք: Ես էլի կանեմ, մենք ՄԵՐՆ ենք պաշտպանում: Ես որդի եմ կորցրել, բայց մտածում եմ, եթե այդ պահին դա է արել, ուրեմն ճիշտը դա էր, իմ Մոնթեն ճիշտ է արել»:

Մոնթեի քույրը` Գայանեն, ով նույնպես զինվորական է, հիշում է`  ինչպես էին եղբոր հետ «վիճում», թե ով է ավելի շուտ սպայի կոչում ստանալու:

«Երբ  ինքը նոր էր ընդունվել Ռազմական ինստիտուտ, դեռ ենթասպա էի, ծաղրում էր ասելով, թե դու այդպես էլ մնալու ես ենթասպա: Ու երկուսս էլ դարձանք սպա: Հետո սկսեցի կատակել, թե Մոնթե հիմա տեսնենք` ով է ավելի շուտ գեներալ դառնալու: Անսահման  հպարտանում էր, որ ես էլ եմ ընտրել զինվորականի մասնագիտությունն ու ուղին: Ասում էր` հպարտ էի, որ Բատյայի որդին եմ, հիմա էլ հպարտ եմ որ քո եղբայրն եմ, գելս (ինձ այդպես էր դիմում): Երբեք գլուխ չէր գովում, երբեք իր արածը որպես հայրենասիրություն չէր ներկայացնում: Դա իր ապրելակերպն էր: 

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես հարսանիքիս կեսից հայրս եղբորս տարավ, թե իր տեղը բանակում է, եթե ես իմ որդուց չպահանջեմ, ուրիշ  զինվորներից ինչպես պահանջեմ: 

Խոսեցինք նաև Մոնթեի հոր հետ:  Ներսես Եղոյանը,  ով զինվորականներին հայտնի է լեգենդար «Բատյա» անունով, Արցախյան ազատամարտի մասնակից է սպարապետ Վազգեն Սարգսյանի  համակուրսեցին, միասին էլ մեկնել են ճակատ։ Նա մեծ ավանդ է ունեցել բանակաշինության գործում: Պատերազմում ձեռք է բերել առողջական խնդիրներ, որոնք հետագայում սրվել են և  կորցրել է ոտքը: Ովքեր ճանաչել են Բատյային, չեն զարմանա, որ նրա որդին զինվորական պետք է դառնար, որ պիտի հայտնվեր առաջնագծում, որ հերոսական արյունը պիտի զգացնել տար իրեն:

Մեզ հետ զրույցում Մոնթեի հայրը միայն դժգոհում էր, որ ոտքը կորցրել է և այդ օրերին չի կարողացել ինքն էլ առաջնագծում որդու ու մեր զինվորների կողքին լինել: Նայում էր բազմոցի վրա` իր կողքը դրված զինվորական համազգեստին, ապա նայում մյուս կողմում կանգնած հաշմանդամի սայլակին, լռում, ու նորից կրկնում.

«Ախր ես պիտի այնտեղ լինեի, ես կռվել եմ այդ տարածքում, ես ծանոթ եմ ամեն մետր հողին: Ես պետք է  որդուս հետ  լինեի, ես առաջինը պետք է գնայի, ու թող ես զոհվեի»:

«1996 թվականն էր, , Բաշ Ապարանի ,Ղարաքիլիսայի  ճակատամարտերում հաղթանակներին նվիրված  զինվորների մարաթոնյան  վազք էի կազմակերպել: Զինվորներիս հետ վազում էր նաև Մոնթես: Ու երբ միջոցառումը վերջացրինք, Վազգենը գրկեց Մոնթեիս ու չեմ հիշում ինչ փոքր շքանշան ամրացրեց կրծքին:Նա պիտի Մոնթեիս կնքահայրը դառնար, չհասցրեց...:

Որ ասում էի, Ֆիզուլի ես ծառայում, դժվարություններ կան, երբեք չէր բողոքում, չէր տրտնջում: Շատ նվիրված էր իր գործին: Ասում էի` Մոնթե, մենք մտածում էինք, թե մեր սերունդը լուծեց այս հարցը, բայց փաստորեն չլուծեցինք, դուք պինդ պահեք այդ սուրբ հողը: Պատասխանում էր. «Հա, պապ, չմտածես, ես կլուծեմ ձեր վրեժը...»:

Ֆեյսբուքում Մոնթեի վերջին գրառումներից է.

«Բոլոր հաղթանակները կերտվում են ցավի, անարդարության ու բազում մարդկային կորուստներով: Սակայն միևնույնն է՝ դրանք բաղձալի են և շատ սպասված: Հեշտ է մեռնել մի բուռ հողի համար, որի մասին երազում էին մեր պապերը...»

Մեզ ճանապարհելիս, Մոնթեի մայրը իր վերջին խոսքն ասաց, որը պետք է պատգամ դառնա բոլորիս համար.

«Երբ ամիսներ անցնեն, ու մարդիկ սկսեն ապրել իրենց ներկայով, կկտրվի կապը ներկայի ու ապրիլյան այս դեպքերի միջև: Ես ամենաշատը մոռացության  այդ փոշուց եմ վախենում: Չմոռանաք մեր որդիներին, չմոռանաք նրանց արյունը ու պինդ պահեք մեր հայրենիքը, ուրիշ ապրելու տեղ մենք չունենք...»

Հ. Գ. Մոնթեի հայրը երազում է Մանթաշում գտնվող իրենց տունը որդու անվան թանգարան դարձնել և խնդրում էր օգնել իրեն այդ հարցում ու բերել որդու բոլոր իրերը:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors