Երևան, 03.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես էլի Մոնթեներ կուղարկեմ այդ շների դեմ, մեր հայրենիքին չմոտենաք». զոհված ավագ լեյտենանտ Մոնթեի մայրը` որդու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Blognews.am-ը գրում է.

Ասում են` քաջերի սերունդները քաջեր են: Եվ ճիշտ են ասում, որովհետև, երբ երեխան ծնվում է  ընտանիքում, ուր հայրենիքը բացարձակ արժեք է, ուր  հայրն առաջին իսկ վտանգի դեպքում կամավորական ջոկատ է հավաքում ու ռազմաճակատ մեկնում, ուր մայրն իրեն զինվոր է համարում թիկունքում, ուր երեխայի օրորոցը կոնֆետների փոխարեն փամփուշտներով է ողողվում, նա չի կարող քաջ չլինել:

Ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ այցի գնա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս զոհված 23–ամյա ավագ լեյտենանտ, տանկային վաշտի հրամանատար Բենիամին  Եղոյանի` Մոնթեի ընտանիքին, կհասկանա, որ հայրենիքը սկսվում  է այս ընտանիքից, որ հայրենասիրությունը և այդ անսահման, անձնուրաց սերը, պահանջատիրությունը Մոնթեի մեջ սերմանել է նրա ԶԻՆՎՈՐ ընտանիքը: Այստեղ պետք է ծնվեր Մոնթեն, ապրեր իր անվանն արժանի կյանք: Թալիշում թեժ մարտերի ժամանակ  որպես հրամանատար՝ իր տանկի վրա ամրացրել է եռագույնը ու նետվել մարտի ու այդ ժամանակ խոցել երկու տանկ, որից հետո ինքն է խոցվել։ Նա ոգեշնչել է իր զինվորներին, առյուծաբար մարտնչել ու զոհվել:

BlogNews-ի հետ զրույցում Մոնթեի մայրը հիշում է.

«Զինվորականությունը մեր արյան մեջ է, դա մեր ապրելակերպն է: Մոնթեն չի ընտրել զինվոր դառնալու ուղին: Նա ծնվել է զինվոր: Երբ փոքր էր, Ներսեսի (Մոնթեի հոր) ջոկատի կամավորները նրա օրորոցին կոնֆետ դնելու փոխարեն փամփուշտներ էին դնում: Հենց այդ բարուրից էլ սկսվեց ամեն ինչ: Նա ծնվել և մեծացել է ազատագրական պայքարի մեջ: Դեռ փոքր տարիքից  երազում էր թշնամուն վերացնելու, զոհված հերոսների վրեժը լուծելու մասին: Պաշտում էր զինվորականի մասնագիտությունը, շատ էր ուզում կիրթ զինվորական լինել, անընդհատ մասնագիտական գրականություն էր կարդում: Տանը եղած ժամանակ էլ համակարգչով  էլի բացում էր ու տարբեր երկրների զինատեսակներն ուսումնասիրում: Ասում էի` բալես, չե՞ս հոգնում: Նեղանում էր...: 

Հատուկ խնամքով էր վերաբերվում իր զինվորական համազգեստին: Չէր թողում ես ու քույրը արդուկեինք, ասում էր` դուք ճիշտ չեք արդուկում օձիքը: Վերցնում էր արդուկն ու ինքն ուղղում համազգեստի ամեն մի անկյունը: Երբ ասում էի` Մոնթե ջան, բալես, քեզանից տանկի հոտ է գալիս, ծիծաղում էր թե, մամ, տանկի հոտը որն է»: 

«Ես ապրում էի Մոնթեիս արձակուրդից մինչև հաջորդ արձակուրդ գալը: Երբ ասում էի Երևան վերադարձիր, ասես վիրավորեի իրեն: Ուզում էր ամուսնությունը գրանցեր ու կնոջ հետ մշտական բնակության տեղափոխվեր Արցախ: Ասում էի. «Մոնթե ջան, այդ տարածքը, որ դու գնացել ես,  մեր պատմական Վարանդան է, թուրքերն են հորինել Ֆիզուլի անունը: Դու այնտեղ ես, որտեղ քո նախնիներն են, դա քո հայրենի հողն է, ու չմտածի մեկը, որ կարող է քեզ այդ հողից կտրել: Հիշիր, որ դու քո հայրենի հողի վրա ես, ամուր եղիր, բալես»:

Տիկին Հռիփսիմեն Աստվածաշնչից մեջբերում է անում. « Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի: Եվ միայն հիմա եմ ես հասկանում ՏՎԵՑ բառի ամբողջ իմաստը: Երևի ես էլ, մյուս զոհված հերոս տղերքի մայրերն էլ, մեր հողն այնքան ենք սիրել, որ տվել ենք մեր մինուճար որդիներին...,- և երկար դադարից հետո ավելացնում,- դա մեր հողն է, մենք մեր հողն ենք պահում: Թող մեր զինվորները ամուր կանգնեն ու ուժ ստանան այդ հողից: Թող իմանան, որ Մոնթես ու իր ընկերները ամենադժվար պահին պահեցին այն, այդ շակալների դրոշը տանկի տակ գցեցին ու չթողեցին մոտենան: Քշեք այդ շներին մեր հայրենիքի սահմաններից հեռու: Ոչ մի Ալիև իրավունք չունի մեր հողերին մոտ գալու: Թող ոչ ոք չկասկածի, որ ես ու յուրաքանչյուր հայ մայր այդ շների դեմ էլի Մոնթեներ կուղարկենք: Ես էլի կանեմ, մենք ՄԵՐՆ ենք պաշտպանում: Ես որդի եմ կորցրել, բայց մտածում եմ, եթե այդ պահին դա է արել, ուրեմն ճիշտը դա էր, իմ Մոնթեն ճիշտ է արել»:

Մոնթեի քույրը` Գայանեն, ով նույնպես զինվորական է, հիշում է`  ինչպես էին եղբոր հետ «վիճում», թե ով է ավելի շուտ սպայի կոչում ստանալու:

«Երբ  ինքը նոր էր ընդունվել Ռազմական ինստիտուտ, դեռ ենթասպա էի, ծաղրում էր ասելով, թե դու այդպես էլ մնալու ես ենթասպա: Ու երկուսս էլ դարձանք սպա: Հետո սկսեցի կատակել, թե Մոնթե հիմա տեսնենք` ով է ավելի շուտ գեներալ դառնալու: Անսահման  հպարտանում էր, որ ես էլ եմ ընտրել զինվորականի մասնագիտությունն ու ուղին: Ասում էր` հպարտ էի, որ Բատյայի որդին եմ, հիմա էլ հպարտ եմ որ քո եղբայրն եմ, գելս (ինձ այդպես էր դիմում): Երբեք գլուխ չէր գովում, երբեք իր արածը որպես հայրենասիրություն չէր ներկայացնում: Դա իր ապրելակերպն էր: 

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես հարսանիքիս կեսից հայրս եղբորս տարավ, թե իր տեղը բանակում է, եթե ես իմ որդուց չպահանջեմ, ուրիշ  զինվորներից ինչպես պահանջեմ: 

Խոսեցինք նաև Մոնթեի հոր հետ:  Ներսես Եղոյանը,  ով զինվորականներին հայտնի է լեգենդար «Բատյա» անունով, Արցախյան ազատամարտի մասնակից է սպարապետ Վազգեն Սարգսյանի  համակուրսեցին, միասին էլ մեկնել են ճակատ։ Նա մեծ ավանդ է ունեցել բանակաշինության գործում: Պատերազմում ձեռք է բերել առողջական խնդիրներ, որոնք հետագայում սրվել են և  կորցրել է ոտքը: Ովքեր ճանաչել են Բատյային, չեն զարմանա, որ նրա որդին զինվորական պետք է դառնար, որ պիտի հայտնվեր առաջնագծում, որ հերոսական արյունը պիտի զգացնել տար իրեն:

Մեզ հետ զրույցում Մոնթեի հայրը միայն դժգոհում էր, որ ոտքը կորցրել է և այդ օրերին չի կարողացել ինքն էլ առաջնագծում որդու ու մեր զինվորների կողքին լինել: Նայում էր բազմոցի վրա` իր կողքը դրված զինվորական համազգեստին, ապա նայում մյուս կողմում կանգնած հաշմանդամի սայլակին, լռում, ու նորից կրկնում.

«Ախր ես պիտի այնտեղ լինեի, ես կռվել եմ այդ տարածքում, ես ծանոթ եմ ամեն մետր հողին: Ես պետք է  որդուս հետ  լինեի, ես առաջինը պետք է գնայի, ու թող ես զոհվեի»:

«1996 թվականն էր, , Բաշ Ապարանի ,Ղարաքիլիսայի  ճակատամարտերում հաղթանակներին նվիրված  զինվորների մարաթոնյան  վազք էի կազմակերպել: Զինվորներիս հետ վազում էր նաև Մոնթես: Ու երբ միջոցառումը վերջացրինք, Վազգենը գրկեց Մոնթեիս ու չեմ հիշում ինչ փոքր շքանշան ամրացրեց կրծքին:Նա պիտի Մոնթեիս կնքահայրը դառնար, չհասցրեց...:

Որ ասում էի, Ֆիզուլի ես ծառայում, դժվարություններ կան, երբեք չէր բողոքում, չէր տրտնջում: Շատ նվիրված էր իր գործին: Ասում էի` Մոնթե, մենք մտածում էինք, թե մեր սերունդը լուծեց այս հարցը, բայց փաստորեն չլուծեցինք, դուք պինդ պահեք այդ սուրբ հողը: Պատասխանում էր. «Հա, պապ, չմտածես, ես կլուծեմ ձեր վրեժը...»:

Ֆեյսբուքում Մոնթեի վերջին գրառումներից է.

«Բոլոր հաղթանակները կերտվում են ցավի, անարդարության ու բազում մարդկային կորուստներով: Սակայն միևնույնն է՝ դրանք բաղձալի են և շատ սպասված: Հեշտ է մեռնել մի բուռ հողի համար, որի մասին երազում էին մեր պապերը...»

Մեզ ճանապարհելիս, Մոնթեի մայրը իր վերջին խոսքն ասաց, որը պետք է պատգամ դառնա բոլորիս համար.

«Երբ ամիսներ անցնեն, ու մարդիկ սկսեն ապրել իրենց ներկայով, կկտրվի կապը ներկայի ու ապրիլյան այս դեպքերի միջև: Ես ամենաշատը մոռացության  այդ փոշուց եմ վախենում: Չմոռանաք մեր որդիներին, չմոռանաք նրանց արյունը ու պինդ պահեք մեր հայրենիքը, ուրիշ ապրելու տեղ մենք չունենք...»

Հ. Գ. Մոնթեի հայրը երազում է Մանթաշում գտնվող իրենց տունը որդու անվան թանգարան դարձնել և խնդրում էր օգնել իրեն այդ հարցում ու բերել որդու բոլոր իրերը:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Մենք կկարողանանք լուծել օդի աղտոտվածության հարցը. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանըԳուգարքում ռեստորանի սեփականատերը հրացանով կրակել է շանը. փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն Արտառոց դեպք՝ Արարատում․ դպրոցի բակում ձնագնդի խաղալու ժամանակ 14-ամյա երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածք Բռնություն իրականացրած և հայհոյանքներ hնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են Ախուրյանում լույս աշխարհ է եկել հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը Ինչու չի կարելի երեխաներին «Զիրտեկ»․ ինչ վտանգներ է պարունակում հայտնի դեղամիջոցըԱվանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանՇուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել Ինչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասինՌուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու. պետք է առիթ չտանք. Նարեկ ԿարապետյանՆախևառաջ պետք է կոռուպցիան վերացնել կրթական համակարգում․ Ցոլակ ԱկոպյանԱրցախի ազատագրումն ամբողջ հայության ազատագրումն էր՝ որպես գաղափար և ազգային զարթոնք․ Արսեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ Փետրվարի 3-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքովԲողոքի ակցիա՝ նախագահականի դիմաց․ ո՞վ ես դու, որ շնորհակալ ես Ալիևին Սև կոնը, ցարին մատուցած ծառայություններն ու բացառիկ գինին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը. «Փաստ»Նարկոզի ժամանակ 15-ամյա աղջիկ էր մաhացել․ ո՞վ է մեղավոր Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ»Ջուր չի լինելու որոշ ժամանակ Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Փաշինյանի կուսակցությունը ընտրություններից առաջ կֆինանսավորվի կրիպտոարժույթի և այլ ստվերային սխեմաների միջոցով. «Փաստ»Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. ՄարուքյանՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում «Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանԻններորդ դասարանի աշակերտը հարձակվել է դպրոցի վրաՊաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ»Վառելիքի ցիստեռնի վթարի հետևանքով երեխա է մահացելՆպաստառուների հերթը հասավ. Հայկ ԿամենդատյանԱրդյոք Գիտությունների ակադեմիան «մեռնու՞մ» է և ինչու՞ են այն վերջնական քանդումՀյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային–կուտակման մարտկոցային պարկն է շահագործման հանձնվել Դանիայում Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ»Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Արտակարգ դեպք՝ Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահասԱրդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԽաղաղության աղոթք