Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Խորհրդարանը քննարկում է Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը

SOCIETY

 Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պատգամավորներին ներկայացնելով հաշվետվությունը, ընդգծեց, որ 2015թ. հաշվետվությունը կազմելիս՝ իրենք չեն փորձել 23 ընթացիկ հաշվետվությունների ամբողջ նյութերը ներառել, այլ փորձել են ներկայացնել կարևոր խ նդիրները: «Շուրջ 23 արձանագրություններով մենք ունենք 7 ոլորտում կատարած ուսումնասիրություններ, որոնք կփորձեմ համառոտ ներկայացնել: Խոսքը սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահության, էներգետիկայի, ջրային տնտեսության, դատաիրավական, վարկային դրամաշնորհային միջոցների ոլորտների մասին է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

Նա նշեց, որ սոցիալական ոլորտում ՀՀ Վերահսկիչ պալատը մի քանի տարի է՝ ուսումնասիրություններ է կատարում: «Այսինքն, մենք ոլորտը համարել ենք ռիսկային: Այս տարի ևս այս ոլորտում շարունակում ենք ստուգումները: Այդ ստուգումների արդյունքում Արագածոտնի և Կոտայքի մարզերում հայտնաբերել ենք 571 խախտումներ, որոնք գումարային տեսքով կազմում են մոտավորապես 105 միիոն 599 հազար դրամ: Ստուգողների հետ քննարկումների արդյունքում մեր տվյալները հաստատվել են: Կառավարությունը մինչ այս քննարկումն արդեն իսկ արձագանքել է այս բացահայտումներին, զբաղեցրած պաշտ ոններից հեռացվել են գրասենյակների ղեկավարներ, հարուցված են քրեական գործեր, իսկ գումարներն ամբողջությամբ վերականգնված են կամ կա ժամանակացույց դրանք վերականգնելու ուղղությամբ»,- մանրամասնեց Զաքարյանը:

Գյուղատնտեսության ոլորտում Վերահսկիչ պալատը մշտական հսկողության տակ է պահել երկու ծրագիր: «Խոսքը «Շուկայական հնարավորություններ ֆերմերներին և ներդրումներ» և «Աջակցություն պտղի, ընկուզենի արտադրությանը. հայկական միրգ» ծրագրերի մասին է: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս վերջին ծրագիրն իրականացնող ընկերությունը դադարեցրել է գործունեությունը, և ընթանում են աշխատանքներ ծրագրի իրականացման համար հատկացված 2.5 միլիոն դոլարին համարժեք գումարն այլ բաղադրիչներով ու ոլորտի այլ խնդիրների համար ներգրավելու ուղությամբ: «Շուկայական հնարավորություններ ֆերմերներին և ներդրումներ» ծրագրի հեղինակների հետ քննարկման արդյունքները ցույց են տվել, որ 10 ընկերություններից մեկը, որոնք ստացել են վարկային միջոցներ, դադարեցրել է գործունեությունը և նրան հատկացված 200 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե: Մնացած 4 ընկերություններն էլ համարվել են անհույս ընկերություններ: Նրանց  տրամադրված գումարները փորձ է արվում հետ վերադարձնել դատական կարգով»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ հաշվետու տարում Վերահսկիչ պալատն ընտրանքային կարգով ստուգել է ՀՀ ներմուծվող դեղերի գների և ներմուծման օրինականությանն ու արդյունավետությանը վերաբերվող հարցեր: Նախորդ տարիներին ՀՀ-ում դեղերի շրջանառության ոլորտում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում ներկայացվել էին մի շարք առաջարկություններ, որոնց մեծ մասն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: Արդյունքում, որակյալ«ՙԻնսուլին» և «Գլիկլազիդ» դեղերով բնակչության կաիքների բավարարման նպատակով հատկացվող բյուջետային ծախսերն էապես նվազեցվել են, քանի որ նշված դեղերը գնվում են անմիջապես արտադրողից` ավելի էժան գնով:

Այնուամենայնիվ, դեռևս լուծված չէ «Գլիմեպիրիդ» և «Մեթֆորմին» շաքարային դիաբետի դեղերի անմիջապես արտադրողից ուղղակի եղանակով գնման հարցը: Այդ կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում «Գլիմեպիրիդ/մետֆորմին» և «Մետֆորմին հիդրոքլորիդ» դեղերը եվրոպական արտադրողից ուղղակի եղանակով ձեռք բերելու նպատակով:

Զաքարյանը ներկայացրեց  նաև մյուս ոլորտներում Վերահսկիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Այս պահին Իշխան Զաքարյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California