Թբիլիսիում հրդեհը մարդկային կյանքեր Է խլել, կան վիրավորներ
SOCIETYԹբիլիսիի կենտրոնում գտնվող շինարարական նյութերի շուկայում բռնկած հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է տեղական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Հրդեհը նախօրյակին բռնկել է շինարարական նյութերի Էլիավա խոշորագույն շուկայում: Կրակի դեմ պայքարելու համար ներգրավվել են 15 հրշեջ բրիգադ և ուղղաթիռներ:
Զոհվածների ինքնությունն առայժմ պարզված չէ, քանի որ մարմինները խիստ այրված են: Հրդեհի հետևանքով տուժել է ևս հինգ մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ և մեկ փրկարար, տուժածներից երեքը ծանր վիճակում են:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
5
International Mother Earth Day. Idram&IDBank



