Թբիլիսիում հրդեհը մարդկային կյանքեր Է խլել, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսիի կենտրոնում գտնվող շինարարական նյութերի շուկայում բռնկած հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է տեղական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Հրդեհը նախօրյակին բռնկել է շինարարական նյութերի Էլիավա խոշորագույն շուկայում: Կրակի դեմ պայքարելու համար ներգրավվել են 15 հրշեջ բրիգադ և ուղղաթիռներ:
Զոհվածների ինքնությունն առայժմ պարզված չէ, քանի որ մարմինները խիստ այրված են: Հրդեհի հետևանքով տուժել է ևս հինգ մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ և մեկ փրկարար, տուժածներից երեքը ծանր վիճակում են:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



