Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Նրանք պատրաստ էին սխրանքի, անձնազոհության, բայց ոչ՝ հողը տալուն

SOCIETY

Նրանք կասեցրել են հակառակորդի խոշոր ուժերի ճեղքումը հարավարեւելյան ուղղությամբ:

♦♦♦

Նրանք պատրաստ էին սխրանքի, անձնազոհության, բայց ոչ՝ հողը տալուն:

♦♦♦

Նրանք երիտասարդ տղաներ են, որ կռվեցին եւ հաղթեցին իրենց համբերության ու վճռականության շնորհիվ:

 

ԼԵՎՈՆ

Հատուկ նշանակության խմբի հրամանատար,

ավագ լեյտենանտ, «Արիության» մեդալակիր

Հրետանային եւ հրաձգային զենքերի մարտ էր:

Ապրիլի 2-ի առավոտյան հրամանով շարժվեցինք  առաջնագիծ:

Հակառակորդը գրավել էր մեր դիրքերից մի քանիսը: Անձնակազմը կռվել էր մինչեւ վերջ: Գրավված դիրքերից 200 մետր էինք հեռու: Պիտի այդ կարեւոր հենակետը պահեինք, որ թշնամին չառաջանար:  Չորս հոգով էինք, հետո ստորաբաժանումից էլի  տղաներ միացան մեզ: Ամրացանք դիրքում: Քողարկվեցինք: Մեծ քանակությամբ զինամթերք էինք վերցրել. երկար մարտեր էին սպասվում: Գրոհներով փորձում էին ճեղքել մեր պաշտպանությունը: Չէր ստացվում: Ազնավուրը նռնականետով 50 մետր հեռավորությունից զրահատեխնիկա շարքից հանեց: Խնդիր ստացանք ազատագրելու գրավված դիրքը: Դիպուկահարի աջակցությամբ առաջացանք: Նռնակներով ոչնչացրինք հատուկջոկատայիններին: Մտանք դիրք: Չկարողացանք երկար պահել,  տանկեր  շարժվեցին մեզ վրա:  Մեզնից մի քանի մետր այն կողմ էլ հակատանկայիններն էին: Վեց տանկ շարքից հանեցին: Վերադարձանք մեր դիրք ու այդտեղից շարունակեցինք կռիվը մինչեւ ապրիլի 4-ի գիշերը: Թշնամին չդիմացավ, ետ քաշվեց: Տասնյակ զոհեր ունեին: Հոգնել էին:

Հաղթեցի՛նք:

Հիմա մեր պահած դիրքից վերահսկում ենք առաջնագծի մի կարեւոր բարձունքը:

 

ՍԵՎԱԿ

Հատուկ նշանակության խմբի զինծառայող,

«Արիության» մեդալակիր

Սիմոնյան Նվերը, Բալայան Ազնավուրը, Սահակյան Ղարիբը երեք օր նռնականետներով կռվեցին: Ամեն մեկը 100-ից ավելի արկ կրակեց: Երեք օր դիմադրեցին: Երեք օր մեր կողքին էին: Հակառակորդի տանկը հարվածեց ու… տղերքը զոհվեցին: Հիմա չեմ հավատում, որ մեր վերջին կռիվն էր միասին: Ղարիբը ծառայության ընթացքում պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով, Ազնավուրի հայրը, քեռին զոհվել էին առաջին պատերազմի ժամանակ, Նվերն էլ եղբոր գրկում մահացավ… Մի՛ հարցրեք` ինչ է պատերազմը… Պարզապես այն, ինչի համար մենք պայքարում էինք, շատ ավելի թանկ էր, քան կյանքը…

Նվեր Սիմոնյան, Ազնավուր Բալայան, Ղարիբ Սահակյան

Նվեր Սիմոնյան, Ազնավուր Բալայան, Ղարիբ Սահակյան

ԳԵՎՈՐԳ

Հատուկ նշանակության խմբի դիպուկահար,

«Արիության» մեդալակիր

Չեմ ուզում ասել, թե քանիսին եմ խոցել մարտում: Գլուխ գովելու բան չի: Մարդու վրա կրակելը դժվար է, անգամ, եթե թշնամիդ է: Բայց ես չեմ հասկանում իմ թշնամուն` ինչքան պիտի չարացած լինես, ատելությունդ ինչքան խորը պիտի լինի, որ դիակի վրա ձեռք բարձրացնես… Չէ՛, գլուխս չի մտնում նրանց այդ դաժանությունը… Մահացած մարդն արդեն ոչինչ չի կարող անել քեզ, էլ ինչու աչք, ականջ, մատ, գլուխ… Չեք պատկերացնի` ինչեր են արել… Մենք անգամ թշնամու դիակի վրայով մեքենան չենք վարել,  շրջանցել ենք… Գետնին ընկած էին, բայց էնպես էինք տեղաշարժվում, որ ոտքով չկպչենք:  Ես էլ եմ վրեժով լցված  (Գեւորգի հայրը զոհվել է Արցախյան պատերազմում), բայց, թույլ չեմ տալիս, որ պատերազմը ինձ չարացնի… Ամեն ինչից առաջ պետք է մարդ մնալ:

 

ՍԵՅՐԱՆ

Հատուկ նշանակության խմբի  զինծառայող,

«Արիության» մեդալակիր

Անքուն էինք, քաղցած էինք, ծարավ էինք, ցուրտ էր… Ցեխոտ էինք, սողալով էինք դիրքափոխվում… Բայց հենակետը պահեցինք… Ծանր էր, ուղղակի մեր սիրտը չկոտրվեց… Պիտի ինքնատիրապետումդ չկորցնես, մարտադաշտում նախեւառաջ նյարդերի կռիվ է… Մենք հոգեպես ավելի դիմացկուն դուրս եկանք: Ամեն օր առավոտյան ժամը հինգին հակառակորդը ծանր զենքերով կրակում էր: Գիշերը դժվարանում էին մարտ վարել. իրենց թույլ կողմն է: Մեր հրամանատարը այդ բացը գրագետ օգտագործեց: Գնդապետ Արարատ Մելքումյանը խելացի կառավարեց մարտը: Նա տեղը տեղին ասում էր` ինչ անենք, որտեղ դիրքավորվենք, երբ խփենք:

Մենք նրան էինք  նայում, նրանից էինք  ուժ ստանում:

Եթե պետք լինի,  նրա հետ նորից  կռվի կգնամ:

 

ԱՐԱՐԱՏ

Հատուկ  նշանակության խմբի  զինծառայող

Կողը հաստ բան է էլի էդ կռիվը: Դո՛ւ ես խփում, քե՛զ են խփում: Ժպտում ես, կատակում, բայց զոհվելու մասին միտքն անընդհատ գլխումդ է, ընկճվում ես ու նորից ոգեւորվում… Չորս օր այդպես էր… Կռվում էինք ոչ այնքան մարդու, որքան զրահատեխնիկայի դեմ…

Հաղթեցինք, որովհետեւ պիտի հաղթեինք:

 

ՍԵՐԳԵՅ

Հատուկ  նշանակության խմբի զինծառայող

Մարտի ժամանակ  մտածում էի առաջ գնալու եւ գոնե մի անգամ էլ տուն վերադառնալու մասին… Ուզում էի ծնողներիս նորից տեսնել… Ինձ դա էր ուժ տալիս:

 

ԳԵՎՈՐԳ

Հատուկ  նշանակության խմբի զինծառայող,

«Արիության» մեդալակիր

Ես ամենափոքրն եմ խմբում:  Մեկ տարի է, ինչ պայմանագրային եմ` հետախույզ-սակրավոր: Բոլորս էլ էդ չորս օրվա ընթացքում մեծացանք: Հիմա որ դեմքիս նայեք, կասե՞ք՝ 21 տարեկան եմ… Մեր խումբը պիտի կրակի գծից հաներ վիրավորներին, հետո միանար տղաներին:  Շատերին օգնեցինք: Մի դեպք պատմեմ: Առաջացանք դիրք, որտեղ չորս վիրավոր զինծառայողներ էին` ժամկետայիններ: Ուզում էինք տարհանել, բայց սկսեցին մեզ հետ վիճել, քաշքշել, թույլ չէին տալիս: Ասում էին՝ թողեք, մենք պիտի կռվենք: Մի կերպ համոզեցինք: Ափսոս, անունները չեմ հարցրել:

Հպարտ եմ, որ նրանց հետ նույն բանակում եմ ծառայում:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine