Երևան, 29.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրանք պատրաստ էին սխրանքի, անձնազոհության, բայց ոչ՝ հողը տալուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նրանք կասեցրել են հակառակորդի խոշոր ուժերի ճեղքումը հարավարեւելյան ուղղությամբ:

♦♦♦

Նրանք պատրաստ էին սխրանքի, անձնազոհության, բայց ոչ՝ հողը տալուն:

♦♦♦

Նրանք երիտասարդ տղաներ են, որ կռվեցին եւ հաղթեցին իրենց համբերության ու վճռականության շնորհիվ:

 

ԼԵՎՈՆ

Հատուկ նշանակության խմբի հրամանատար,

ավագ լեյտենանտ, «Արիության» մեդալակիր

Հրետանային եւ հրաձգային զենքերի մարտ էր:

Ապրիլի 2-ի առավոտյան հրամանով շարժվեցինք  առաջնագիծ:

Հակառակորդը գրավել էր մեր դիրքերից մի քանիսը: Անձնակազմը կռվել էր մինչեւ վերջ: Գրավված դիրքերից 200 մետր էինք հեռու: Պիտի այդ կարեւոր հենակետը պահեինք, որ թշնամին չառաջանար:  Չորս հոգով էինք, հետո ստորաբաժանումից էլի  տղաներ միացան մեզ: Ամրացանք դիրքում: Քողարկվեցինք: Մեծ քանակությամբ զինամթերք էինք վերցրել. երկար մարտեր էին սպասվում: Գրոհներով փորձում էին ճեղքել մեր պաշտպանությունը: Չէր ստացվում: Ազնավուրը նռնականետով 50 մետր հեռավորությունից զրահատեխնիկա շարքից հանեց: Խնդիր ստացանք ազատագրելու գրավված դիրքը: Դիպուկահարի աջակցությամբ առաջացանք: Նռնակներով ոչնչացրինք հատուկջոկատայիններին: Մտանք դիրք: Չկարողացանք երկար պահել,  տանկեր  շարժվեցին մեզ վրա:  Մեզնից մի քանի մետր այն կողմ էլ հակատանկայիններն էին: Վեց տանկ շարքից հանեցին: Վերադարձանք մեր դիրք ու այդտեղից շարունակեցինք կռիվը մինչեւ ապրիլի 4-ի գիշերը: Թշնամին չդիմացավ, ետ քաշվեց: Տասնյակ զոհեր ունեին: Հոգնել էին:

Հաղթեցի՛նք:

Հիմա մեր պահած դիրքից վերահսկում ենք առաջնագծի մի կարեւոր բարձունքը:

 

ՍԵՎԱԿ

Հատուկ նշանակության խմբի զինծառայող,

«Արիության» մեդալակիր

Սիմոնյան Նվերը, Բալայան Ազնավուրը, Սահակյան Ղարիբը երեք օր նռնականետներով կռվեցին: Ամեն մեկը 100-ից ավելի արկ կրակեց: Երեք օր դիմադրեցին: Երեք օր մեր կողքին էին: Հակառակորդի տանկը հարվածեց ու… տղերքը զոհվեցին: Հիմա չեմ հավատում, որ մեր վերջին կռիվն էր միասին: Ղարիբը ծառայության ընթացքում պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով, Ազնավուրի հայրը, քեռին զոհվել էին առաջին պատերազմի ժամանակ, Նվերն էլ եղբոր գրկում մահացավ… Մի՛ հարցրեք` ինչ է պատերազմը… Պարզապես այն, ինչի համար մենք պայքարում էինք, շատ ավելի թանկ էր, քան կյանքը…

Նվեր Սիմոնյան, Ազնավուր Բալայան, Ղարիբ Սահակյան

Նվեր Սիմոնյան, Ազնավուր Բալայան, Ղարիբ Սահակյան

ԳԵՎՈՐԳ

Հատուկ նշանակության խմբի դիպուկահար,

«Արիության» մեդալակիր

Չեմ ուզում ասել, թե քանիսին եմ խոցել մարտում: Գլուխ գովելու բան չի: Մարդու վրա կրակելը դժվար է, անգամ, եթե թշնամիդ է: Բայց ես չեմ հասկանում իմ թշնամուն` ինչքան պիտի չարացած լինես, ատելությունդ ինչքան խորը պիտի լինի, որ դիակի վրա ձեռք բարձրացնես… Չէ՛, գլուխս չի մտնում նրանց այդ դաժանությունը… Մահացած մարդն արդեն ոչինչ չի կարող անել քեզ, էլ ինչու աչք, ականջ, մատ, գլուխ… Չեք պատկերացնի` ինչեր են արել… Մենք անգամ թշնամու դիակի վրայով մեքենան չենք վարել,  շրջանցել ենք… Գետնին ընկած էին, բայց էնպես էինք տեղաշարժվում, որ ոտքով չկպչենք:  Ես էլ եմ վրեժով լցված  (Գեւորգի հայրը զոհվել է Արցախյան պատերազմում), բայց, թույլ չեմ տալիս, որ պատերազմը ինձ չարացնի… Ամեն ինչից առաջ պետք է մարդ մնալ:

 

ՍԵՅՐԱՆ

Հատուկ նշանակության խմբի  զինծառայող,

«Արիության» մեդալակիր

Անքուն էինք, քաղցած էինք, ծարավ էինք, ցուրտ էր… Ցեխոտ էինք, սողալով էինք դիրքափոխվում… Բայց հենակետը պահեցինք… Ծանր էր, ուղղակի մեր սիրտը չկոտրվեց… Պիտի ինքնատիրապետումդ չկորցնես, մարտադաշտում նախեւառաջ նյարդերի կռիվ է… Մենք հոգեպես ավելի դիմացկուն դուրս եկանք: Ամեն օր առավոտյան ժամը հինգին հակառակորդը ծանր զենքերով կրակում էր: Գիշերը դժվարանում էին մարտ վարել. իրենց թույլ կողմն է: Մեր հրամանատարը այդ բացը գրագետ օգտագործեց: Գնդապետ Արարատ Մելքումյանը խելացի կառավարեց մարտը: Նա տեղը տեղին ասում էր` ինչ անենք, որտեղ դիրքավորվենք, երբ խփենք:

Մենք նրան էինք  նայում, նրանից էինք  ուժ ստանում:

Եթե պետք լինի,  նրա հետ նորից  կռվի կգնամ:

 

ԱՐԱՐԱՏ

Հատուկ  նշանակության խմբի  զինծառայող

Կողը հաստ բան է էլի էդ կռիվը: Դո՛ւ ես խփում, քե՛զ են խփում: Ժպտում ես, կատակում, բայց զոհվելու մասին միտքն անընդհատ գլխումդ է, ընկճվում ես ու նորից ոգեւորվում… Չորս օր այդպես էր… Կռվում էինք ոչ այնքան մարդու, որքան զրահատեխնիկայի դեմ…

Հաղթեցինք, որովհետեւ պիտի հաղթեինք:

 

ՍԵՐԳԵՅ

Հատուկ  նշանակության խմբի զինծառայող

Մարտի ժամանակ  մտածում էի առաջ գնալու եւ գոնե մի անգամ էլ տուն վերադառնալու մասին… Ուզում էի ծնողներիս նորից տեսնել… Ինձ դա էր ուժ տալիս:

 

ԳԵՎՈՐԳ

Հատուկ  նշանակության խմբի զինծառայող,

«Արիության» մեդալակիր

Ես ամենափոքրն եմ խմբում:  Մեկ տարի է, ինչ պայմանագրային եմ` հետախույզ-սակրավոր: Բոլորս էլ էդ չորս օրվա ընթացքում մեծացանք: Հիմա որ դեմքիս նայեք, կասե՞ք՝ 21 տարեկան եմ… Մեր խումբը պիտի կրակի գծից հաներ վիրավորներին, հետո միանար տղաներին:  Շատերին օգնեցինք: Մի դեպք պատմեմ: Առաջացանք դիրք, որտեղ չորս վիրավոր զինծառայողներ էին` ժամկետայիններ: Ուզում էինք տարհանել, բայց սկսեցին մեզ հետ վիճել, քաշքշել, թույլ չէին տալիս: Ասում էին՝ թողեք, մենք պիտի կռվենք: Մի կերպ համոզեցինք: Ափսոս, անունները չեմ հարցրել:

Հպարտ եմ, որ նրանց հետ նույն բանակում եմ ծառայում:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Կլիմայական մարտահրավերներ և լուծումներ. Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում Թրամփը քննադատել է Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար Իտալիան կարող է զրկվել Եվրո-2032-ից, իսկ ակումբները՝ վտարվել եվրագավաթներից Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում Էլեն Սաֆարյանի և սիրելիի նոր ֆոտոշարքը Գազ չի լինելու. հասցեներ Բանգլադեշի երեք քաղաքացի փորձել են ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը. դատարանը հրապարակել է վճիռը Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին ԵՄ-ից ողջունել են Գյումրի-Կարս երկաթուղու շահագործման հանձնման ՀՀ-Թուրքիա նիստը Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը. ԶԼՄ-ներ Ապրիլի 29-ին և 30-ին լույս չի լինելու․ հասցեներ «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԻրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը «Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է». Գարի Քյոսայան Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը, որի գլխավոր կերպարը ագռավն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայտնի է Արման Ծառուկյանի առաջիկա գոտեմարտի օրը «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեց Սպիտակ տնից, Թեհրանից կամ տարածաշրջանից ցանկացած հայտարարություն միայն բարձրացնում է նավթի գները․ Սերբիայի նախագահ Ռուսաստանում ահաբեկչական uպառնալիքների ռիսկը մեծանում է․ Պուտին Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանՌուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Ադրբեջանցի վանդալները վնաuել են օկnւպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորում և Լոռիում Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողությունները Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ԱՄՆ-ի հետ պшտերազմը դեռ չի ավարտվել․ իրանական բանակի ներկայացուցիչ Այդպես նա չի հաղթի ո՛չ Թոփուրիային, ո՛չ էլ Մախաչևին․ Շարա Բուլետի մարզիչը՝ Արման Ծառուկյանի մասին Այժմ Իրանում գործում է վեց օդանավակայան. IRNA Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ ԿարապետյանԵվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտայնի ընտրանուն Բահրեյնում 5 մարդ է դատապարտել ցմահ ազատազրկման՝ Իրանի օգտին «թշնամական գործողություններ» նախապատրաստելու համար Նախագիծ՝ կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների համար․ ԱՍՀՆ Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«BMW»-ն Մյասնիկյան պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Երկրաշարժ` Հայաստանում Ադրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին Կինը երեք անգամ փորձել է սպանել նախկին զուգընկերոջը, սակայն դա նրան չի հաջողվելԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին