Քալիֆորնիայում օդանավը գլխիվայր ընկել է խաղողի այգիների վրա. 18 մարդ փրկվել է
SOCIETYԱՄՆ-ում Cessna 208 օդանավը գլխիվայր վթարային վայրէջք է կատարել Քալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի մոտակա խաղողի այգիներում։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ օդաչուն եւ 17 պարաշյուտիստները հրաշքով փրկվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեկշարժիչանի Cessna 208 օդանավում շարժիչի անսարքություն է առաջացել Լոդիի հյուսիսում՝ պարաշյուտային սպորտի կենտրոնի օդանավակայանից դուրս գալուց հետո»,- ասել է վարչության ներկայացուցիչ Յան Գրեգորը։ Նրա խոսքով՝ օդաչուն փորձել է շրջվել օդում եւ վերադառնալ, սակայն ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել։
Օդանավը գլխիվայր վայրէջք է կատարել մայրուղուց ոչ հեռու։ Վթարից խուսափելու համար օդաչուն թռել է էլեկտրահաղորդման լարերի վրայով եւ վերջին պահին հասցրել է խուսափել բնակելի տանը բախվելուց։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



