Քալիֆորնիայում օդանավը գլխիվայր ընկել է խաղողի այգիների վրա. 18 մարդ փրկվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում Cessna 208 օդանավը գլխիվայր վթարային վայրէջք է կատարել Քալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի մոտակա խաղողի այգիներում։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ օդաչուն եւ 17 պարաշյուտիստները հրաշքով փրկվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեկշարժիչանի Cessna 208 օդանավում շարժիչի անսարքություն է առաջացել Լոդիի հյուսիսում՝ պարաշյուտային սպորտի կենտրոնի օդանավակայանից դուրս գալուց հետո»,- ասել է վարչության ներկայացուցիչ Յան Գրեգորը։ Նրա խոսքով՝ օդաչուն փորձել է շրջվել օդում եւ վերադառնալ, սակայն ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել։
Օդանավը գլխիվայր վայրէջք է կատարել մայրուղուց ոչ հեռու։ Վթարից խուսափելու համար օդաչուն թռել է էլեկտրահաղորդման լարերի վրայով եւ վերջին պահին հասցրել է խուսափել բնակելի տանը բախվելուց։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



