5-ամյա երեխային վրաերթի ենթարկած ոստիկանության աշխատակիցը դատարանից ազատ է արձակվել.Shamshyan.com
SOCIETYԵրեւանում 2015թ. մայիսի 2-ին 5-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից 42-ամյա Դավիթ Մելիքյանն այսօր՝ մայիսի 12-ին, դատարանից ազատ է արձակվել: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել նրան եւ դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն պայմանական պատիժ սահմանելով:
Ըստ Shamshyan.com-ի` 2015թ.-ի մայիսի 2-ին ժամը 13:30-ի սահմանում, Երեւանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին: Բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



