5-ամյա երեխային վրաերթի ենթարկած ոստիկանության աշխատակիցը դատարանից ազատ է արձակվել.Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում 2015թ. մայիսի 2-ին 5-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից 42-ամյա Դավիթ Մելիքյանն այսօր՝ մայիսի 12-ին, դատարանից ազատ է արձակվել: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել նրան եւ դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն պայմանական պատիժ սահմանելով:
Ըստ Shamshyan.com-ի` 2015թ.-ի մայիսի 2-ին ժամը 13:30-ի սահմանում, Երեւանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին: Բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



