Հայաստանում «Վերջին զանգ»-ը կհնչի 25 հազար պատանիների համար
SOCIETYՀայաստանում «Վերջին զանգ»-ը՝ վերջին դասը, տեղի կունենա մայիսի 27-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հո վհաննիսյանը տեղեկացրեց, որ 12-րդ դասարանը կավարտի 25 հազար շրջանավարտ: Նրա փոխանցմամբ` ցուցանիշը նույնն է, ինչ նախորդ տարիներին:
«Հաջորդող տարիներին ավելի մեծ թվով երեխաներ կավարտեն: 2013-2014 թթ. առաջին դասարան 36 հազար աշակերտ ենք ընդունել, իսկ 2015-2016-ին`42 հազար»,-շեշտեց նա` հավելելով, որ նկատվում է աշակերտների թվի աճի դինամիկա:
Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



