Հայաստանում «Վերջին զանգ»-ը կհնչի 25 հազար պատանիների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում «Վերջին զանգ»-ը՝ վերջին դասը, տեղի կունենա մայիսի 27-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հո վհաննիսյանը տեղեկացրեց, որ 12-րդ դասարանը կավարտի 25 հազար շրջանավարտ: Նրա փոխանցմամբ` ցուցանիշը նույնն է, ինչ նախորդ տարիներին:
«Հաջորդող տարիներին ավելի մեծ թվով երեխաներ կավարտեն: 2013-2014 թթ. առաջին դասարան 36 հազար աշակերտ ենք ընդունել, իսկ 2015-2016-ին`42 հազար»,-շեշտեց նա` հավելելով, որ նկատվում է աշակերտների թվի աճի դինամիկա:
Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



