8 անուն, որը պետք է իմանա նրբերշիկի ամեն մի սիրահար
LIFEԳերմանական նրբերշիկը լավն է, բոլորը դա գիտեն: Ցավոք գերմանական նրբերշիկների տեսականին այնքան մեծ է ու շփոթեցնող իր անվանումներով, որ դժվար ես կողմնորոշվում, թե որից փորձել: Երբեմն էլ փորձելով ոչ քո ճաշակին համապատասխան նրբերշիկ դրանցից ընդմիշտ հիասթափվում ես:
Այս կարճ ուղեցույցը կօգնի քեզ կողմնորոշվել գերմանական վուրստերի մեծ տեսականու մեջ ու ընտրել ձեր սիրելի նրբերշիկի տարբերակը:
1 Ռինդսվուրստ
Կամ Ֆրանկֆուրտյան նրբերշիկները պատրաստվում են տավարի մսից, որին ավելացնում են բիբար, պապրիկա ու հարած ձվի սպիտակուց:
2 Բրատվուրստ
Նրբերշիկի հիմքում ընկած է խոզի միսը, որին ավելացվում է սամիթ, մշկընկույզ (мускат), հիլ, սխտոր սուսամբար (майоран): Այն խորովում են գրիլլում կամ տապակում թավայում: Սովորաբար հետը մատուցում են տապակած կարտոֆիլ կամ շոգեխաշած կաղամբ:
3 Թյուրինգեր
Մանր կտրատված տավարի ու խոզի ոչ յուղոտ միս+ չաման , սխտոր ու սուսամբար: Իհարկե նրբերշիկում կա նաև աղ, բիբար: Այս նրբերշիկները նույնպես խորովվում են գրիլում, երբեմն վրան գարեջուր ավելացնելով:
4 Վեյսվուրստ
Այս տեսակի պատրաստման համար օգտագործվում է տավարի ու հորթի միս, ինչի շնորհիվ այն ստանում է իր տիպիկ սպիտակ գույնը: Ֆարշին ավելացնում են հավելումներ` կիտրոնի կեղև, մաղադանոս, սոխ, ձվի սպիտակուց: Վեյսվուրստը խաշում են տաք ջրում, չհասցնելով այն եռման կամ տապակում ձեթի մեջ:
5 Բոքվուրստ
Այն պատրաստում են խոզի մսից ու խոզապուխտից, երբեմն մի փոքր տավարի միս ավելացնում: Ֆարշը խառնում են սառույցի հետ: Համեմունքներից այստեղ են ավելացվում` պապրիկա, իմբիր, մացիս (мускатный цвет) և համեմ: Բոքվուրստը մոտ 60 րոպե ծխեցվում է ու մատուցելիս հետ գալիս տաք ջրում:
6 Նյուրենբերգյան նրբերշիկ
Այս տեսակի համար օգտագործվում է խոզի միս, որը առատորեն համեմվում է տարբեր համեմունքներով, որոնցից ամենագլխավորը սուսամբարն է:Նյուրենբերգյան նրբերշիկները նույնպես պետք է խորովել: Ասում են ամենահամով տարբերակը ստացվում է, երբ խարույկը հաճարենու փայտից է արվում:
7 Ֆրանկֆուրտյան նրբերշիկ
Հիմնականում օգտագործվում է տարբեր համեմունքներով խոզի միս, որը խառնում են սառույցի ու սալի հետ: Այն նույնպես ծխեցնում են, հետո եփում:
8 Քարրիվուրստ
Ֆարշն արվում է խոզի, հորթի կամ տավարի մսի խառնուրդից: Դրանք մի քանի րոպե տապակում են` կիսով չափ իջեցնելով եռացող ձեթի մեջ: Պատրաստի նրբերշիկը կտրատում են` բաժանելով մանր կլորների ու մատուցելիս ավելացնում կետչուպ ու քարրի համեմունք:




