Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԲ հրետանու պետ. «Հրետանին կրակային խոցմամբ հակառակորդին ստիպեց հրաժարվել հետագա մարտական գործողություններից»

SOCIETY

Hetq.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի հրետանին վճռորոշ դեր է կատարել՝ դառնալով հակառակորդի սարսափը: Այն ղեկավարում է գնդապետ Գենադի Բաղդասարյանը, ով վերջերս բարձրագույն հրամանատարության կողմից արժանացավ«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: «Հետքի» զրույցը հրետանու պետի հետ ՊԲ հրետանավորների գործողությունների, հակառակորդի կորուստների, գնդապետի ու գեներալ Իվանյանի եւ, ընդհանրապես, մեր հրետանու մասին է: 

-Պարոն գնդապետ, ուզում եմ խոսենք առաջին օրից, ի՞նչ էր հրետանու համար այս հարձակումը։ Անակնկա՞լ էր ձեզ համար, հանկարծակի՞ էր այդ հարձակումը։

-Որպես այդպիսին հարձակումն իսկապես անականկալ էր։ Իսկ հրետանավորների համար մարտական խնդրի կատարումն անակնկալ չէ։ Հրադադարի հայտարարման պահից սկսած պատրաստ ենք մեր առջեւ դրված խնդիրը կատարել։

-Եթե համեմատելու լինենք առաջին պատերազմի հետ, հրետանու դերը փոխվել է արդյոք։ Այն ժամանակ հրետանին կարծես նման դերակատարություն չի ունեցել, ինչպես այս ապրիլին։

-Հրետանու դերը թե այն ժամանակ, թե հիմա նույնն է, բնույթը չի փոխվել, պարզապես առաջին պատերազմի ժամանակ չունեինք այդքան զենք, սպառազինություն։ Բնականաբար, կատարած խնդիրների ծավալը չի կարելի համեմատել այս պատերազմի ծավալի հետ, հիմա ծավալն ավելի մեծ է, եւ ավելի է աչքի ընկնում, բայց հրետանու դերը չի փոխվել։

-Արդեն հայտնի է, որ հակառակորդի հարձակման ելքը կանխորոշել է հրետանին, ի՞նչ է արել հրետանին այդ օրերին, որ հակառակորդին ստիպեց կանգնել։

-Համամիտ եմ այդ մտքի հետ, քանզի հրետանին իր կրակային խոցմամբ հակառակորդին պատճառեց այնպիսի կորուստներ, որ նրան ստիպեց հրաժարվել իր հետագա մարտական գործողություններից։ Հակառակորդի կորուստների թիվը մեծ էր, եւ հրամանատարները հասկացել են, որ հետագա գործողություններից հաղթանակ չեն կարող ձեռք բերել, եւ, իմ կարծիքով, անձնակազմն էր խուսափում կռվել ու արդեն խուճապի էր մատնվել։

-Այսինքն՝ հակառակորդի հրետանին խուճապի էր մատնվել։

-Միանաշանակ կարելի է այդպես ասել։

-Ի՞նչ էիք արել, որ խուճապի են մատնվել, ի՞նչ էիք խոցել։

-Հարավում եւ հյուսիսում խոցել ենք առաջին հերթին անձնակազմին, որ գրոհ էր ձեռնարկել, ինչպես նաեւ այն հրետանային եւ ականանետային մարտկոցները, որոնք աջակցում էին գրոհը, եւ այն հրամանատարական կետերը, որտեղից իրականացվում էր մարտական գործողությունների ղեկավարումը։

Այնուհետեւ խոցել ենք օգնության հասնող երկրորդ էշելոններին։ Իսկ ապրիլի 3-ին, երբ որ կենտրոնում հակառակորդը նախապատրաստվում էր անցնել հարձակման, բանակի հրամանատարի որոշմամբ հրետանին կանխարգելիչ հարված է հասցրել հակառակորդին, այսինքն՝ թույլ չենք տվել, որ իրենք սկսեն գրոհը, կազմակերպված առաջանան, ծավալվեն, առաջ գան։ Խոցել ենք ելման կետերում, առաջխաղացման երթուղիներում, կենտրոնացման բնագծերում եւ շրջաններում։

-Փաստորեն, հակառակորդը մեծ թվով կենդանի ուժ է կորցրել այդտեղ։

-Միանշանակ կրել է ինչպես կենդանի ուժի կորուստներ, այնպես էլ զրահատեխնիկայի։ Այդ թվում՝ նաեւ խոշոր հրամանատարական կետեր, այդ թվում՝ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը, որտեղ զոհվել են նրանց հրամանատարը, շտաբի պետը եւ մի շարք բարձրաստիճան սպաներ։ Սա կազմալուծել է եւ ղեկավարումը, եւ կազմակերպված գրոհը։ Կորուստների քանակն այնքան շատ էր, որ իրենց հրամանատարությունը հրաժարվել է հետագա հարձակողական գործողությունից։

-Մի քիչ էլ Ձեր մասին խոսենք։ Ինչպե՞ս եք դարձել հրետանավոր։ Ի՞նչ ճանապարհ եք անցել այստեղ հասնելու համար։

-17 տարեկան էի, շատ էի ուզում մտնել ծառայության, բայց չէր ստացվում։ Լսել էի, որ գեներալ Իվանյանը երիտասարդներ է հավաքում հրետանավոր դարձնելու համար, ճիշտն ասած, էդ ժամանակ չէի էլ իմանում՝ դա ինչ է, որովհետեւ ինձ համար մեկ էր, ուզում էի գնալ ծառայության։ Եկա զինկոմիսարիատ, դիմեցի, ասացին՝ դու անցել ես, քիչ հետո կտանենք ձեզ։ Մի «ԿամԱԶ» է եկել, նստել ենք, գնացել 4-րդ պաշտպանական շրջան։ 1993 թ. վերջն էր, կորուստները շատ էին, եկան, ասացին՝ ֆագոտչիկներ են զոհվել, ֆագոտչիկներ են պետք, տեղափոխեցին բրիգադ։ Ծանոթացրին մի ավագ լեյտենանտի ու ասացին՝ ինքը ձեզ սովորեցնելու է ֆագոտով կրակել, երեք-չորս օր սովորելու եք, գնաք դիրքեր։ Չորս օր հետո գեներալ Իվանյանը եկավ, ասաց՝ հետախույզներ են պետք, հետախույզների կորուստ ունենք, մի ամիս սովորելու եք, գնաք հետախուզություն։ Էդպես տեղից տեղ տեղափոխվելով՝ դարձա հրանոթի հրամանատար, հետո հաշվարկող, հետո ասին՝ չէ, պիտի սպաներ նախապատրաստեն բանակի համար, սպաների կարիք կա բանակում։ Սկսեցինք սովորել կուրսանտ, ավարտելուց հետո շնորհեցին զինվորական կոչում։

-Այսինքն՝ Իվանյանի սան եք, կարելի է ասել։

-Կարելի է այդպես ասել։

-Ասում են՝ նաեւ մտերիմ եք եղել։

-Ծառայության բերումով հետագայում այո։

-Ի՞նչ էր ասում Իվանյանը։

-Նախ ասում էր միշտ պետք է զբաղվեք մարտական պատրաստվածությամբ։ Նույնիսկ ռազմական գործողություններ չլինելու ժամանակ, հրետանավորը միշտ պետք է զբաղվի մարտական պատրաստվածությամբ։ Պոլիգոններ էր սարքում, հրաձգարաններ, ձգտում էր հրամանատարներին բացատրել հրետանու դերն ու նշանակությունը։ Ինչպես պիտի նրան վերաբերվենք, ղեկավարենք։ Շատ խստապահանջ էր։ Ազնիվ գեներալ էր, պահանջում էր եւ ինքն էլ անում էր։

-Ի՞նչ դասեր տվեց ապրիլյան պատերազմը Ձեզ՝ որպես հրետանավորի։

-Առաջինը, որ հակառակորդը ստոր է, ամեն ինչի ունակ է, նրա ասածին երբեք չպետք է հավատալ։ Երկրորդը՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի ցանակացած քայլի եւ դիմադրենք։ Երրորդը՝ միայն պետք է մեր ուժերի վրա հաշվարկենք, հույսը դնենք միայն մեր ուժերի վրա։ Եվ ինչպես Իվանյանն է ասել, միշտ զբաղվել մարտական պատրաստավածությամբ։

-Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները գործողություն կսկսե՞ն։

-Այսպես ասեմ, իրենք տնտեսական հնարավորություններ ունեն, զենք-զինամթերք ունեն, մարդկային ռեսուրս ունեն, եւ եթե սկսեն, դա կլինի ոչ թե իրենց անձնական որոշումը, այլ իրենց դաշնակիցների դրդմամբ։ Մենք, համենայնդեպս, պատրաստ ենք։

-Տնեցիների հետ հասցնու՞մ եք շփվել։

-Տնեցիները գիտեն, որ չի կարելի ինձ անհանգստացնել։ Եթե կարողանում են, օգնում են, եթե չէ, չեն խանգարում։

-Դուք չե՞ք օգնում իրենց։

-Ես՝ չէ։ Օգնում եմ էսպես էլի, պահպանում եմ իրենց անդորրը (ժպտում է):

-Իսկ չե՞ն բողոքում։

-Չէ, անօգուտ է բողոքելը, արդեն սովորել են։

-Ձեր հրատանավորների աշխատանքից գո՞հ եք։

-Միանշանակ։ Իրենք իրենց վրա դրված խնդիրները կատարել են, ինչ-որ բաղթողումներ կան, իհարկե, որոնց վրա այսօր աշխատում ենք։

-Հակառակորդի տանկերը գրոհին մասնակցում էին մեծ թվով, ինչ-որ բան կարողացա՞ն անել։

-Իհարկե ոչ, եթե լիներ նորմալ բանակ, նորմալ անձնակազմ, իրենք պետք է մեծ խորությամբ մխրճվեին, որոպեսզի հետեւակն էլ իրենց հետեւից գար։ 22 տարի պատրաստվելով, ունենալով այդքան բյուջե, այդքան տեխնիկա՝ հանկարծակի հարձակվել ոչ թե պաշտպանության, այլ պահպանության անցած 18 տարեկանների վրա եւ ընդամենը մի քանի դիրք գրավել, ուղղակի աբսուրդ է։

-Որպերս հրետանավոր, մենք դիրքային առավելություններ ունե՞նք։

-Իհարկե, տեղանքը բոլորիս, այդ թվում՝ հրետանավորներիս օգնել է, որպեսզի կարողանանք ժամանակին խոցենք, տեղաշարժվենք նոր դիրքեր, այնտեղից խոցենք։

-Մարդիկ խոսում են նաեւ, որ լավ զենքեր չունի բանակը, հեռուն խփող զենքեր չկան մեր սպառազինությունում։ Հրետանավորները ունե՞ն լավ զենքեր։

-Ունենք, իհարկե։ Ամեն ինչ համեմատական է։ Եթե համամետենք Միացյալ Նահանգների կամ Ռուսաստաանի Դաշնության զենքերի հետ, իհարկե, մենք զիջում ենք որոշ տեղեր։ Բայց եթե համեմատենք մեզ նման պետությունների հետ, շատ-շատերից առաջ ենք։

-Իսկ հակառակորդի հետ եթե համամտե՞նք։

-Որոշակի զիջումներ կան, բայց դա էական նշանակություն չունի։ Զենքը լավն է, երբ նա խելացի անձնակազմ է օգտագործում։ Իսկ որ Ադրբեջանում նման կարգի մասնագետներ չկան, եւս մեկ անգամ ապացուցում են այս վերջին մարտական գործությունները։

-Այսինքն՝ իրենք անձնակազմ չունեն։

-Քանակ ունեն, որակ չկա։

-Իսկ որպես հրատանավոր, ի՞նչ զինատեսակ կուզենաք ունենալ։

-Ավելի հեռահար, ավելի ճշգրիտ ու հզոր։

-Ո՞րն է դա, օրինակ կբերե՞ք, հասկանամ։ Ի՞նչ զինատեսակներ նկատի ունեք։

-Խոշոր տրամաչափի ռեակտիվ համազարկային համակարգեր եւ գերճշգրիտ հակատանկային միջոցներ։

-Իսկ ինչու՞ չեք ունենում։

-Կունենանք, ամեն ինչ էլ կունենանք։

-Ի՞նչ առավելություն ունի մեր զինվորը, որ այդքան գովում եք։

-Ինքը մասնագիտական առումով պատրաստ է եւ հայրենանվեր է։ Այս երկուսը բավարար է, որպեսզի բանակը հաղթի ցանկացած պատերազմում։ Բազմաթիվ պատմություններ կլսեք մեր զինվորնեի սխարանքների մասին։ Նրանք կռվել են հատուկջոկատայինների դեմ ու հաղթել, ոչնչացրել նրանց հարյուրներով։ Իրենց պայթեցրել են ու չեն հանձնվել, կռվել են մինչեւ իրենց կյանքի վերջին վայրկյանը։ Էսքան ժամանակ մի հատ փախուստի դեպք չի արձանագրվել։ Մի զինվոր չի եղել, որ ինքնախեղում կատարած լինի։ Ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդ կամ վիրավոր զինվորները խնդրել են, որ իրենց չտանեն հոսպիտալ։ Նրանք չէին ուզում իրենց ընկերներին, իրենց դիրքը լքել։ Այդպիսին են մեր զինվորները։

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine