Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԲ հրետանու պետ. «Հրետանին կրակային խոցմամբ հակառակորդին ստիպեց հրաժարվել հետագա մարտական գործողություններից»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hetq.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի հրետանին վճռորոշ դեր է կատարել՝ դառնալով հակառակորդի սարսափը: Այն ղեկավարում է գնդապետ Գենադի Բաղդասարյանը, ով վերջերս բարձրագույն հրամանատարության կողմից արժանացավ«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: «Հետքի» զրույցը հրետանու պետի հետ ՊԲ հրետանավորների գործողությունների, հակառակորդի կորուստների, գնդապետի ու գեներալ Իվանյանի եւ, ընդհանրապես, մեր հրետանու մասին է: 

-Պարոն գնդապետ, ուզում եմ խոսենք առաջին օրից, ի՞նչ էր հրետանու համար այս հարձակումը։ Անակնկա՞լ էր ձեզ համար, հանկարծակի՞ էր այդ հարձակումը։

-Որպես այդպիսին հարձակումն իսկապես անականկալ էր։ Իսկ հրետանավորների համար մարտական խնդրի կատարումն անակնկալ չէ։ Հրադադարի հայտարարման պահից սկսած պատրաստ ենք մեր առջեւ դրված խնդիրը կատարել։

-Եթե համեմատելու լինենք առաջին պատերազմի հետ, հրետանու դերը փոխվել է արդյոք։ Այն ժամանակ հրետանին կարծես նման դերակատարություն չի ունեցել, ինչպես այս ապրիլին։

-Հրետանու դերը թե այն ժամանակ, թե հիմա նույնն է, բնույթը չի փոխվել, պարզապես առաջին պատերազմի ժամանակ չունեինք այդքան զենք, սպառազինություն։ Բնականաբար, կատարած խնդիրների ծավալը չի կարելի համեմատել այս պատերազմի ծավալի հետ, հիմա ծավալն ավելի մեծ է, եւ ավելի է աչքի ընկնում, բայց հրետանու դերը չի փոխվել։

-Արդեն հայտնի է, որ հակառակորդի հարձակման ելքը կանխորոշել է հրետանին, ի՞նչ է արել հրետանին այդ օրերին, որ հակառակորդին ստիպեց կանգնել։

-Համամիտ եմ այդ մտքի հետ, քանզի հրետանին իր կրակային խոցմամբ հակառակորդին պատճառեց այնպիսի կորուստներ, որ նրան ստիպեց հրաժարվել իր հետագա մարտական գործողություններից։ Հակառակորդի կորուստների թիվը մեծ էր, եւ հրամանատարները հասկացել են, որ հետագա գործողություններից հաղթանակ չեն կարող ձեռք բերել, եւ, իմ կարծիքով, անձնակազմն էր խուսափում կռվել ու արդեն խուճապի էր մատնվել։

-Այսինքն՝ հակառակորդի հրետանին խուճապի էր մատնվել։

-Միանաշանակ կարելի է այդպես ասել։

-Ի՞նչ էիք արել, որ խուճապի են մատնվել, ի՞նչ էիք խոցել։

-Հարավում եւ հյուսիսում խոցել ենք առաջին հերթին անձնակազմին, որ գրոհ էր ձեռնարկել, ինչպես նաեւ այն հրետանային եւ ականանետային մարտկոցները, որոնք աջակցում էին գրոհը, եւ այն հրամանատարական կետերը, որտեղից իրականացվում էր մարտական գործողությունների ղեկավարումը։

Այնուհետեւ խոցել ենք օգնության հասնող երկրորդ էշելոններին։ Իսկ ապրիլի 3-ին, երբ որ կենտրոնում հակառակորդը նախապատրաստվում էր անցնել հարձակման, բանակի հրամանատարի որոշմամբ հրետանին կանխարգելիչ հարված է հասցրել հակառակորդին, այսինքն՝ թույլ չենք տվել, որ իրենք սկսեն գրոհը, կազմակերպված առաջանան, ծավալվեն, առաջ գան։ Խոցել ենք ելման կետերում, առաջխաղացման երթուղիներում, կենտրոնացման բնագծերում եւ շրջաններում։

-Փաստորեն, հակառակորդը մեծ թվով կենդանի ուժ է կորցրել այդտեղ։

-Միանշանակ կրել է ինչպես կենդանի ուժի կորուստներ, այնպես էլ զրահատեխնիկայի։ Այդ թվում՝ նաեւ խոշոր հրամանատարական կետեր, այդ թվում՝ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը, որտեղ զոհվել են նրանց հրամանատարը, շտաբի պետը եւ մի շարք բարձրաստիճան սպաներ։ Սա կազմալուծել է եւ ղեկավարումը, եւ կազմակերպված գրոհը։ Կորուստների քանակն այնքան շատ էր, որ իրենց հրամանատարությունը հրաժարվել է հետագա հարձակողական գործողությունից։

-Մի քիչ էլ Ձեր մասին խոսենք։ Ինչպե՞ս եք դարձել հրետանավոր։ Ի՞նչ ճանապարհ եք անցել այստեղ հասնելու համար։

-17 տարեկան էի, շատ էի ուզում մտնել ծառայության, բայց չէր ստացվում։ Լսել էի, որ գեներալ Իվանյանը երիտասարդներ է հավաքում հրետանավոր դարձնելու համար, ճիշտն ասած, էդ ժամանակ չէի էլ իմանում՝ դա ինչ է, որովհետեւ ինձ համար մեկ էր, ուզում էի գնալ ծառայության։ Եկա զինկոմիսարիատ, դիմեցի, ասացին՝ դու անցել ես, քիչ հետո կտանենք ձեզ։ Մի «ԿամԱԶ» է եկել, նստել ենք, գնացել 4-րդ պաշտպանական շրջան։ 1993 թ. վերջն էր, կորուստները շատ էին, եկան, ասացին՝ ֆագոտչիկներ են զոհվել, ֆագոտչիկներ են պետք, տեղափոխեցին բրիգադ։ Ծանոթացրին մի ավագ լեյտենանտի ու ասացին՝ ինքը ձեզ սովորեցնելու է ֆագոտով կրակել, երեք-չորս օր սովորելու եք, գնաք դիրքեր։ Չորս օր հետո գեներալ Իվանյանը եկավ, ասաց՝ հետախույզներ են պետք, հետախույզների կորուստ ունենք, մի ամիս սովորելու եք, գնաք հետախուզություն։ Էդպես տեղից տեղ տեղափոխվելով՝ դարձա հրանոթի հրամանատար, հետո հաշվարկող, հետո ասին՝ չէ, պիտի սպաներ նախապատրաստեն բանակի համար, սպաների կարիք կա բանակում։ Սկսեցինք սովորել կուրսանտ, ավարտելուց հետո շնորհեցին զինվորական կոչում։

-Այսինքն՝ Իվանյանի սան եք, կարելի է ասել։

-Կարելի է այդպես ասել։

-Ասում են՝ նաեւ մտերիմ եք եղել։

-Ծառայության բերումով հետագայում այո։

-Ի՞նչ էր ասում Իվանյանը։

-Նախ ասում էր միշտ պետք է զբաղվեք մարտական պատրաստվածությամբ։ Նույնիսկ ռազմական գործողություններ չլինելու ժամանակ, հրետանավորը միշտ պետք է զբաղվի մարտական պատրաստվածությամբ։ Պոլիգոններ էր սարքում, հրաձգարաններ, ձգտում էր հրամանատարներին բացատրել հրետանու դերն ու նշանակությունը։ Ինչպես պիտի նրան վերաբերվենք, ղեկավարենք։ Շատ խստապահանջ էր։ Ազնիվ գեներալ էր, պահանջում էր եւ ինքն էլ անում էր։

-Ի՞նչ դասեր տվեց ապրիլյան պատերազմը Ձեզ՝ որպես հրետանավորի։

-Առաջինը, որ հակառակորդը ստոր է, ամեն ինչի ունակ է, նրա ասածին երբեք չպետք է հավատալ։ Երկրորդը՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի ցանակացած քայլի եւ դիմադրենք։ Երրորդը՝ միայն պետք է մեր ուժերի վրա հաշվարկենք, հույսը դնենք միայն մեր ուժերի վրա։ Եվ ինչպես Իվանյանն է ասել, միշտ զբաղվել մարտական պատրաստավածությամբ։

-Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները գործողություն կսկսե՞ն։

-Այսպես ասեմ, իրենք տնտեսական հնարավորություններ ունեն, զենք-զինամթերք ունեն, մարդկային ռեսուրս ունեն, եւ եթե սկսեն, դա կլինի ոչ թե իրենց անձնական որոշումը, այլ իրենց դաշնակիցների դրդմամբ։ Մենք, համենայնդեպս, պատրաստ ենք։

-Տնեցիների հետ հասցնու՞մ եք շփվել։

-Տնեցիները գիտեն, որ չի կարելի ինձ անհանգստացնել։ Եթե կարողանում են, օգնում են, եթե չէ, չեն խանգարում։

-Դուք չե՞ք օգնում իրենց։

-Ես՝ չէ։ Օգնում եմ էսպես էլի, պահպանում եմ իրենց անդորրը (ժպտում է):

-Իսկ չե՞ն բողոքում։

-Չէ, անօգուտ է բողոքելը, արդեն սովորել են։

-Ձեր հրատանավորների աշխատանքից գո՞հ եք։

-Միանշանակ։ Իրենք իրենց վրա դրված խնդիրները կատարել են, ինչ-որ բաղթողումներ կան, իհարկե, որոնց վրա այսօր աշխատում ենք։

-Հակառակորդի տանկերը գրոհին մասնակցում էին մեծ թվով, ինչ-որ բան կարողացա՞ն անել։

-Իհարկե ոչ, եթե լիներ նորմալ բանակ, նորմալ անձնակազմ, իրենք պետք է մեծ խորությամբ մխրճվեին, որոպեսզի հետեւակն էլ իրենց հետեւից գար։ 22 տարի պատրաստվելով, ունենալով այդքան բյուջե, այդքան տեխնիկա՝ հանկարծակի հարձակվել ոչ թե պաշտպանության, այլ պահպանության անցած 18 տարեկանների վրա եւ ընդամենը մի քանի դիրք գրավել, ուղղակի աբսուրդ է։

-Որպերս հրետանավոր, մենք դիրքային առավելություններ ունե՞նք։

-Իհարկե, տեղանքը բոլորիս, այդ թվում՝ հրետանավորներիս օգնել է, որպեսզի կարողանանք ժամանակին խոցենք, տեղաշարժվենք նոր դիրքեր, այնտեղից խոցենք։

-Մարդիկ խոսում են նաեւ, որ լավ զենքեր չունի բանակը, հեռուն խփող զենքեր չկան մեր սպառազինությունում։ Հրետանավորները ունե՞ն լավ զենքեր։

-Ունենք, իհարկե։ Ամեն ինչ համեմատական է։ Եթե համամետենք Միացյալ Նահանգների կամ Ռուսաստաանի Դաշնության զենքերի հետ, իհարկե, մենք զիջում ենք որոշ տեղեր։ Բայց եթե համեմատենք մեզ նման պետությունների հետ, շատ-շատերից առաջ ենք։

-Իսկ հակառակորդի հետ եթե համամտե՞նք։

-Որոշակի զիջումներ կան, բայց դա էական նշանակություն չունի։ Զենքը լավն է, երբ նա խելացի անձնակազմ է օգտագործում։ Իսկ որ Ադրբեջանում նման կարգի մասնագետներ չկան, եւս մեկ անգամ ապացուցում են այս վերջին մարտական գործությունները։

-Այսինքն՝ իրենք անձնակազմ չունեն։

-Քանակ ունեն, որակ չկա։

-Իսկ որպես հրատանավոր, ի՞նչ զինատեսակ կուզենաք ունենալ։

-Ավելի հեռահար, ավելի ճշգրիտ ու հզոր։

-Ո՞րն է դա, օրինակ կբերե՞ք, հասկանամ։ Ի՞նչ զինատեսակներ նկատի ունեք։

-Խոշոր տրամաչափի ռեակտիվ համազարկային համակարգեր եւ գերճշգրիտ հակատանկային միջոցներ։

-Իսկ ինչու՞ չեք ունենում։

-Կունենանք, ամեն ինչ էլ կունենանք։

-Ի՞նչ առավելություն ունի մեր զինվորը, որ այդքան գովում եք։

-Ինքը մասնագիտական առումով պատրաստ է եւ հայրենանվեր է։ Այս երկուսը բավարար է, որպեսզի բանակը հաղթի ցանկացած պատերազմում։ Բազմաթիվ պատմություններ կլսեք մեր զինվորնեի սխարանքների մասին։ Նրանք կռվել են հատուկջոկատայինների դեմ ու հաղթել, ոչնչացրել նրանց հարյուրներով։ Իրենց պայթեցրել են ու չեն հանձնվել, կռվել են մինչեւ իրենց կյանքի վերջին վայրկյանը։ Էսքան ժամանակ մի հատ փախուստի դեպք չի արձանագրվել։ Մի զինվոր չի եղել, որ ինքնախեղում կատարած լինի։ Ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդ կամ վիրավոր զինվորները խնդրել են, որ իրենց չտանեն հոսպիտալ։ Նրանք չէին ուզում իրենց ընկերներին, իրենց դիրքը լքել։ Այդպիսին են մեր զինվորները։

Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում