ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը
SOCIETYԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 110 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց և 1 միջազգային պայմանագիր:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ մայիսի 10-ին ԱԺ-ն կանցկացնի 1.5 ժամ տևողությամբ երեք նիստ, առաջին ընդմիջումը կլինի մեկ ժամ, երկրորդը՝ կես ժամ: Մայիսի 11-ից նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին: Խորհրդարանը կանցկացնի 1.5 ժամ տևողությամբ 4 նիստ, ընդիմջումները կլինեն կես ժամ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2016 թվականի մայիսի 10-ին` ժամը 12.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



