ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 110 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց և 1 միջազգային պայմանագիր:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ մայիսի 10-ին ԱԺ-ն կանցկացնի 1.5 ժամ տևողությամբ երեք նիստ, առաջին ընդմիջումը կլինի մեկ ժամ, երկրորդը՝ կես ժամ: Մայիսի 11-ից նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին: Խորհրդարանը կանցկացնի 1.5 ժամ տևողությամբ 4 նիստ, ընդիմջումները կլինեն կես ժամ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2016 թվականի մայիսի 10-ին` ժամը 12.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ



