Yerevan, 06.August.2026,
00
:
00
BREAKING


The way of peace նախաձեռնությունը միավորել է հայ փաստաբաններին ու լրագրողներին` Ադրբեջանի պատասխանատվության հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու համար

INTERVIEW

Հայաստանյան մի խումբ փաստաբաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ և լրագրողներ միավորվել են The way of peace («Խաղաղության ուղի») նախաձեռնությանը, որը նպատակ ունի կազմակերպել ադրբեջանական զինված խմբավորումների կատարած հանցագործությունների հետևանքով տուժած զոհերի իրավահաջորդների և տուժողների պաշտպանությունը միջազգային ատյաններում: Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց The way of peace նախաձեռնության անդամ, հայտնի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2016 թվականի ապրիլին, իրականացնելով ռազմական գործողություններ, կիրառել են զանգվածային ոչինչացման զենքեր, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 92 զինծառայող, բազմաթիվ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, խաղաղ բնակչությունը կորցրել է իր սեփականությունը: Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի տարածքում հայկական կողմին էր հանձնվել ԼՂՀ ՊԲ 18 զինծառայողի մարմին. ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի: Ադրբեջանական կողմը գլխատել էր հայ զինծառայողներին:
 
«Մեր կարծիքով` ստեղծված իրավիճակում առավել արդյունավետ միջոցը միջազգային ատյանների միջոցով ճնշում գործադրելն է Ադրբեջանի վրա, որպեսզի կանխարգելենք նման ահաբեկչական ակտերի կրկնությունը»,-ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ եթե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները միջազգային քրեական դատարանի կողմից ենթարկվեն պատասխանատվության` կատարած հանցագործությունների համար, ապա նրանց հաջորդող պաշտոնյաները զերծ կմնան նման հանցագործություններ կատարելուց: «Անհնար և անիմաստ եմ համարում ահաբեկչների հետ բանակցել «խաղաղություն» ձեռք բերելու համար, եթե տիրում է այսպիսի անպատժելիության մթնոլորտ»,- կարծում է նա:
 
Ըստ փաստաբանի՝ The way of peace նախաձեռնության գործունեությունն ինքնին քաղաքական չէ, սակայն արդյունքում պետք է ստանանք շատ հստակ քաղաքական լուծումներ: «Որպեսզի նախաձեռնությունն ունենա տրամաբանական ավարտ և հասնենք մեր նպատակին, անհրաժեշտ է նախ՝ ապահովել տեղի ունեցածի իրազեկումը, անհրաժեշտ է, որ նախաձեռնությանը միանան շատ թվով տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական ակտիվիստներ և պարզապես շահագրգիռ մարդիկ: Սա այն դեպքն է, որ բոլորը պետք է հասկանան, որ հնարավոր չէ մեկ կամ երկու հոգով հասնել նպատակին: Անչափ անհրաժեշտ է, որպեսզի գրագետ և կազմակերպված իրականացվի փաստահավաք գործընթացը, որն այսօր իրականացվում է նախաձեռնության անդամ լրագրողների կողմից»,- ասաց փաստաբան Բաղդասարյանը՝ շեշտելով, որ մեսիջն ավելի հասցեական ուղղելու համար նախաձեռնությունը մտադիր է նկարահանել փաստավավերագրական տեսաֆիլմ, որտեղ կներկայացվեն ապրիլյան դեպքերից առաջ ունեցած իրավիճակը, ապրիլյան դեպքերը և ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումները:
 
Խոսելով դատական ատյաններ դիմելու գործընթացի մասին՝ Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այս հարցով ՄԻԵԴ հնարավոր կլինի դիմել ոչ ուշ, քան դեպքից վեց ամսվա ընթացքում, քանի որ հնարավոր չէ սպառել ներպետական միջոցները՝ պայմանավորված նրանով, որ հայցը ներկայացվելու է ընդդեմ Ադրբեջանի: «Այդ պատճառով ապրիլից հաշված՝ վեց ամսվա ընթացքում անհրաժեշտ է կազմակերպել, որ բոլոր տուժողների դիմումները ներկայացվեն ՄԻԵԴ, ընդ որում, որքան խնդիրը մեծ հնչեղություն ունեցավ, այնքան շուտ այդ դիմումները քննության կառնվեն Եվրոպական դատարանի կողմից:
 
Ինչ վերաբերում է Միջազգային քրեական դատարան դիմելուն, ապա, ցավոք, այստեղ ունենք մեկ խնդիր` ՀՀ-ն չի միացել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին, սակայն նույն Հռոմի ստատուտի համաձայն՝ դատարան կարող է դիմել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ), անկախ նրանից, թե որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը՝ պայմանով, որ այն տեղի է ունեցել 2002 թվականից հետո և համընկնում է Հռոմի ստատուսով նախատեսված արարքներին, այսինքն՝ մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր այս հարցը միջազգային և այլ կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննության դարձնելու և դրական որոշում ունենալու համար: Հաջողություն գրանցելուց հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն, ընթացակարգի համաձայն, կդիմի Միջազգային քրեական դատարանի դատախազին, որպեսզի վերջինս քննության առնի ներկայացված նյութերը և հարուցի քրեական գործ»,- ասաց նախաձեռնության անդամը՝ շեշտելով, որ նախաձեռնությունը մտադիր է զուգահեռաբար աշխատել այս երկու ուղղություններով:
 
Խոսելով դատական գործընթացներին նախորդող միջոցառումների մասին՝ The way of peace նախաձեռնող անդամը կարևորեց ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջ հարցի բարձրացումը և օրակարգում հարցի ընդգրկումը, որն ամենադժվար գործընթացն է: Այդ պատճառով, ըստ Բաղդասարյանի, անհրաժեշտ է միջազգային հանրության պահանջը դարձնել, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն ընդգրկի հարցն օրակարգում, սակայն անհրաժեշտ է այս հարցի շուրջ կոնսոլիդացնել հայաստանյան հասարակությունը և ձևավորել հանրային պահանջ, ինչի ուղղությամբ պետք է աշխատանք տանեն նախաձեռնության բոլոր անդամները:
 
Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ այդ ամենը կազմակերպելու համար նախաձեռնությունը մտադիր է գործարկել էլեկտրոնային կայք, որտեղ կհավաքագրվեն փաստաթղթերը, տեսանյութերը, հոդվածները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչական ակտի վերաբերյալ այլ փաստերը, որին կարող են հետևել բոլոր շահագրգիռ անձինք: Բացի այդ՝ էլեկտրոնային կայքի միջոցով տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններ, միավորումներ և շահագրգիռ անձինք կարող են միանալ նախաձեռնությանը` էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով: Վերջում Բաղդասարյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս նախաձեռնությունը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նրա խոսքով՝ միջազգային ատյաններում հաջողության միակ գրավականը մեծ թվով շահագրգիռ մարդկանց համախմբումն է, ինչի ուղղությամբ նախաձեռնությունն արդեն աշխատանքներ է իրականացնում:
 
Լիլիթ Լալայան
 
IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.