Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ճանաչե՛լ Արցախի անկախությունը. բայց ո՞ր սահմաններով

ANALYSIS
Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը, պարզվեց, կառավարությունն առայժմ չի հաստատել: Կառավարության եզրակացության մեջ գրված է.
 
«ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ նաև արտաքին գործոնները»: Այլ կերպ ասած` Հայաստանը պաշտոնապես կճանաչի Արցախի անկախությունը, եթե դրան կտրուկ դեմ չլինեն գերտերությունները, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի, իսկ Հայաստանն այլ ելք չունենա:
 
Հարց է առաջանում: Ո՞րն էր այս նախաձեռնության իմաստը, որը բավական մեծ աժիոտաժ առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Ի դեպ, Բաքվից արձագանքեցին բավական հիստերիկ կերպով` ուղղակիորեն սպառնալով լայնածավալ պատերազմ սկսել, եթե Հայաստանը ճանաչի Արցախը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի անկախության ճանաչումը կնշանակի Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի տապալում: Միջնորդներն էլ արձագանքեցին շատ զուսպ` ակնարկելով Հայաստանին, որ չեն ողջունում այդ նախաձեռնությունը:
 
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ խուճապի մատնվելու կարիք չկա: Ըստ նրա` Արցախի հակամարտությունը չի կարող լուծվել Արցախի կարգավիճակի միակողմանի ճանաչմամբ, որ դա պետք է որոշվի ընդհանուր համաձայնությամբ: Գրեթե նույն կերպ արձագանքեց ԱՄՆ պետքարտուղարությունը, որի փոխխոսնակ Մարկ Թոները հայտարարել է. «ՄիացյալՆահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորմամբ»:
 
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի խորհրդարանում Արցախի անկախության ճանաչման օրինագծի շրջանառման նպատակն է եղել թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրության ռեակցիան ստուգելը: Հայաստանը ցույց տվեց, որ եթե պատերազմ է, ապա թող լինի պատերազմ, իսկ եթե խաղաղ ճանապարհով ենք ուզում լուծել հարցը, ապա բանակցենք: Օրինագիծը ներկա պահին չհաստատելը նշանակում է, որ Հայաստանը դեռ ակնկալում է խաղաղ բանակցային գործընթացի վերսկսում, որի ուղղությամբ Մինսկի խմբի միջնորդները, կարծես, ջանքեր են գործադրում: Ապրիլի սկզբի պատերազմական գործողություններից անցել է ավելի քան մեկ ամիս, իսկ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ դեռ չի սկսել:
 
Բայց, ամեն դեպքում, ենթադրենք, որ եկել է մի պահ, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Երբ ճանաչում են որևէ երկրի անկախությունը, ապա ճանաչում են հստակ սահմաններով: Հիմա որո՞նք են իրավաբանորեն Արցախի Հանրապետության պետական սահմանները: Պարզվում է, որ հայտնի չէ, թե որոնք են այսօրվա Արցախի Հանրապետության պետական սահմանները: Մանրամասնեմ: Փաստացի, Արցախը ինքնորոշվել է երկու անգամ` մեկը՝ 1980-ականներին՝ ԼՂԻՄ-ի սահմաններով, մյուսը` 2006թ. Սահմանադրական հանրաքվեով, որի վերջին` 142-րդ հոդվածում գրված է հետևյալը. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»:
 
Սահմանադրության այդ հոդվածը, ըստ երևույթին, գրվել է այն նպատակով, որ բանակցային գործընթացում դեռ խնդիր կա ոչ միայն որոշակի տարածքներ զիջել Ադրբեջանին, այլև պահանջել Ադրբեջանի կողմից բռնազավթված Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանները: Հետևաբար, ԼՂԻՄ-ի սահմաններով ինքնորոշված Արցախի անկախությունը ճանաչելը կնշանակի համաձայնել 7 շրջանների հանձնմանը: Իսկ 2006թ. հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Արցախի անկախությունը ճանաչելը կնշանակի ճանաչել Արցախի ժամանակավոր սահմանները, իսկ այդպիսի ճանաչում չի լինում: Երկրի անկախությունը ճանաչում են կոնկրետ սահմաններով: Խորհրդարանում ներկայացված օրինագծում խոսվում է 2006թ. Սահմանադրության մասին:
 
Ուստի, քանի դեռ Արցախը չի ճշգրտել, հստակեցրել իր սահմանները, ապա Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը, որ ի՞նչ անի: Քանի դեռ Արցախը չի հստակեցրել, թե որոնք իր պետական սահմանները, ապա Հայաստանը չի կարող օդի մեջ ճանաչել Արցախի անկախությունը, իսկ սահմաններն իրավաբանորեն հստակեցնել կարելի է կա՛մ նոր հանրաքվե անցկացնելով, կա՛մ Արցախի խորհրդարանի համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:
 
Տիգրան Խաչատրյան 
 
Past.am, վերլուծաբան
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy