Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Որտե՞ղ են հանգստանում հայ հայտնիները

LIFE

Blognews.am-ը գրում է.

Արդեն օգոստոսն է և ճիշտ ժամանակն է մեկնել հանգստի, որպեսզի սեպտեմբերին թարմ ուժերով վերադառնանք աշխատանքի։ BlogNews.am-ի զրույցը հայտնիների հետ կարող է ուղեցույց լինել Ձեզ համար, եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ուր կարելի է գնալ հանգստանալու։

Անի Ամիրյան

Ես և Ստյոպը (նկատի ունի՝ ամուսնուն՝ դերասան Ստեփան Ղամբարյանին) Մարթայի հետ գնում ենք Եգիպտոս՝ Հուրգադա։ Շատ հարմար է այնտեղ մեկնելը, հատկապես՝ երեխայի հետ, քանի որ ուղիղ թռիչք է, հյուրանոցում ամեն բան կա, նաև՝ երեխային զբաղեցնելու համար։ Բացի այդ, Կարմիր ծովը շատ լավ է և՛ երեխայի, և՛ մեզ համար։ Ընտրեցինք Հուրգադան, քանի որ այնտեղ ջերմաստիճանը համեմատաբար ցածր է։ Եգիպտոսի շոգը մեզ վրա չի ազդի, քանի որ ծով գնալու ենք մինչև ժամը 12-ը և 6-ից հետո, այնպես որ, մնացած ժամանակը անցկացնելու ենք հյուրանոցում։

Նաև՝ Եգիպտոս գնալը այլ հանգստավայրերի համեմատ նաև մատչելի է:

Աստղիկ Սաֆարյան

Ես ծովային հանգստի մեծ սիրահար եմ. ծովը հանգստություն է բերում և խլում է ամբողջ բացասական էներգիան։ Կմեկնեմ Իսպանիա, շատ եմ սիրում այնտեղի լողափերը, բացի այդ, շատ եմ սիրում Բարսելոնան՝ Կոստա-Բրավա ափը։

Ֆինանսական տեսանկյունից Բարսելոնայում հանգիստն ավելի հարմար է, քան, օրինակ, Ֆրանսիայում, ինձ համար այն ավելի մատչելի է ստացվում, քանի որ ապրում եմ մեր տանը, ոչ թե հյուրանոցում։

Ժակ

Ես ընտանիքիս հետ գնացել էի Սև ծով՝ Բաթումի, քանի որ մենք սիրում ենք ոչ միայն ծովային, այլև քաղաքային հանգիստ։ Բաթումին ամենամոտ ու ամենահարմար, ամենաարագ զարգացող, հնի ու նորի հետաքրքիր համադրությամբ գեղեցիկ քաղաքն է, որտեղ  կարելի է համատեղել ծովափնյա և քաղաքային հանգիստը։

Իհարկե, պայմանները դեռ կարող են բարելավվել, սակայն կարևորում եմ նաև, որ երեկոյան չենք ձանձրանում։ Վճարման տեսանկյունից էլ Բաթումին բազմաշերտ է. կարելի է և՚՛ մատչելի հանգիստ կազմակերպել, և՛․ ոչ մատչելի։ Ես, իհարկե, ցանկանում եմ, որ հանգիստը հարմար լինի, սակայն չեմ կարող ասել, թե շատ եմ խնայել։ Համենայն դեպս, այնքան գումար, որքան  ծախսել եմ, կարող էի գնալ նաև հանգստի այլ վայրեր, քանի որ մենք սիրում ենք Բաթումին։

Ինչ վերաբերում է հարցին, որ ասում են՝ ափը քարքարոտ է կամ ծովը կեղտոտ է, որովհետև այնտեղ նավեր կան, կարող եմ նշել, որ ափի համար հատուկ հողաթափեր կան, իսկ ծովի կեղտոտվածությունը կախված է նախորդ օրը ծովի «ապրումներից», ես արտառոց կեղտոտություն չեմ նկատել։

Հրաչուհի Ութմազյան

Ես մեկնել էի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, քանի որ ցանկանում էի ժամանակ անցկացնել զարմուհիներիս հետ. քույրիկս արձակուրդ չուներ, դրա համար էլ ինքս գնացի նրա մոտ։ Հանգստի տեսանկյունից Մոսկվան շատ հետաքրքիր էր, քանի որ մինչ այս այդքան չէի ուսումնասիրել Մոսկվան, իսկ  Սանկտ Պետերբուրգին ուղղակի սիրահարվել եմ։ Հռոմից հետո սա երկրորդ քաղաքն է, ուր անպայման վերադառնալոու եմ։ Այնտեղի ճարտարապետությունն ուղղակի փառահեղ է։

Հյուրանոցի համար ես գերադասում եմ հարմարավետությունը։ Չեմ կարող ասել, որ Մոսկվայում հանգստանալը կարող է մատչելի լինել, քանի որ այն մեգապոլիս է, սակայն շատ հետաքրքիր է։

Աշոտ Ղազարյան

Ես և կինս ամեն տարի գալիս ենք Ջերմուկ և շատ լավ հանգստանում, կտրվում առօրյայից։ Այստեղ կան բուժական մի շարք պրոցեդուրաներ, որոնք ինձ պետք են Չեմ կարծում, որ Հայաստանում հանգիստն այդքան թանկ է, թեև շատ էժան էլ չէ։ Ամեն դեպքում՝ այդ գումարի դիմաց տալիս են և՛ հյուրանոց, և՛ երեքանգամյա սնունդ, և՛ բուժական պրոցեդուրաներ, եթե այդ ամենը հաշվի առենք, կհասկանանք, որ հանգիստը Ջերմուկում նույնիսկ էժան է։

Ռոզի Ավետիսովա

Սեպտեմբերին մեկնելու եմ Իտալիա, քանի որ քույրս այնտեղ է ապրում։ Իտալիան շատ լավ երկիր է։ Այնտեղ  կարող ես գնալ և՛ ծովափնյա, և՛ մշակութային հանգիստ վայելելու համար։ Այս տարի հավանաբար չեմ հասնի ծովային հանգստին, սակայն նոր քաղաքներում կլինեմ, թանգարաններ կայցելեմ։ Մեկնելու եմ Միլան, դեռ չեմ եղել Ֆլորենցիայում, Վենետիկում և Հռոմում, հուսով եմ՝ այս անգամ կլինեմ։

Միայն մշակույթի, խոհանոցի, մարդկանց հաճելի հյուրընկալության համար արժե գնալ Իտալիա։ Մատչելութայան մասին խոսել չեմ կարող, քնի որ ինձ հրավիրել են, ես միշտ որպես հյուր եմ եղել այնտեղ։

Սոնա Մաթևոսյան

Այս ամռանը հանգիստս չծրագրված ստացվեց։ Հունիսին Մոսկվայի թատերական ամառային դպրոցում էի, որտեղ շատ ընկերներ եմ ձեռք բերել, արդեն հուլիսին Երևան ժամանեց ընկերուհիս. ում հետ գնացինք Վրաստան՝ Թիֆլիս։ Ամբողջ քաղաքը ոտքի տակ տվեցինք, շատ եմ սիրում Թբիլիսին, այն շատ հարազատ է ինձ։ Քաղաքի կենտրոնում մատչելի հյուրանոցներ կան, որոնցից մեկում մնացինք, ապա ուղևորվեցինք Բաթումի, որտեղ տուն վարձակալեցինք ու անմոռանալի հանգիստ ունեցանք։ Վրաստանում կարելի է կազմակերպել մատչելի և շատ լավ հանգիստ։ Այնտեղ հրաշք բնություն կա, ես իսկապես հանգստանում եմ Բաթումիում։

Անդրանիկ Հարությունյան

Այս տարի հանգստանալու եմ Հայաստանում՝ Դիլիջանում, քանի որ այնտեղ մաքուր օդ է, ինչը շատ լավ է թե՛ մեզ, թե՛ երեխայի համար։ Դիլիջձանն իմ ծննդավայրն է ու գնում ենք տատիկիս տուն։

Մի անգամ հետաքրքրվեցի Դիլիջանի հյուրանոցում հանգստի գներով ու հասկացա, որ այնտեղ հանգստանալու համար պետք է առնվազն պատգամավոր լինես։ Առհասարաակ, Հայաստանի հանգստի գոտիները բավականին թանկ են, սակայն եթե հնարավորություն կա, օրինակ, տատիկի տուն գնալ, պետք է օգտվել։ Շատ գեղեցիկ բնություն ունենք։

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”