Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ են հանգստանում հայ հայտնիները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Արդեն օգոստոսն է և ճիշտ ժամանակն է մեկնել հանգստի, որպեսզի սեպտեմբերին թարմ ուժերով վերադառնանք աշխատանքի։ BlogNews.am-ի զրույցը հայտնիների հետ կարող է ուղեցույց լինել Ձեզ համար, եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ուր կարելի է գնալ հանգստանալու։

Անի Ամիրյան

Ես և Ստյոպը (նկատի ունի՝ ամուսնուն՝ դերասան Ստեփան Ղամբարյանին) Մարթայի հետ գնում ենք Եգիպտոս՝ Հուրգադա։ Շատ հարմար է այնտեղ մեկնելը, հատկապես՝ երեխայի հետ, քանի որ ուղիղ թռիչք է, հյուրանոցում ամեն բան կա, նաև՝ երեխային զբաղեցնելու համար։ Բացի այդ, Կարմիր ծովը շատ լավ է և՛ երեխայի, և՛ մեզ համար։ Ընտրեցինք Հուրգադան, քանի որ այնտեղ ջերմաստիճանը համեմատաբար ցածր է։ Եգիպտոսի շոգը մեզ վրա չի ազդի, քանի որ ծով գնալու ենք մինչև ժամը 12-ը և 6-ից հետո, այնպես որ, մնացած ժամանակը անցկացնելու ենք հյուրանոցում։

Նաև՝ Եգիպտոս գնալը այլ հանգստավայրերի համեմատ նաև մատչելի է:

Աստղիկ Սաֆարյան

Ես ծովային հանգստի մեծ սիրահար եմ. ծովը հանգստություն է բերում և խլում է ամբողջ բացասական էներգիան։ Կմեկնեմ Իսպանիա, շատ եմ սիրում այնտեղի լողափերը, բացի այդ, շատ եմ սիրում Բարսելոնան՝ Կոստա-Բրավա ափը։

Ֆինանսական տեսանկյունից Բարսելոնայում հանգիստն ավելի հարմար է, քան, օրինակ, Ֆրանսիայում, ինձ համար այն ավելի մատչելի է ստացվում, քանի որ ապրում եմ մեր տանը, ոչ թե հյուրանոցում։

Ժակ

Ես ընտանիքիս հետ գնացել էի Սև ծով՝ Բաթումի, քանի որ մենք սիրում ենք ոչ միայն ծովային, այլև քաղաքային հանգիստ։ Բաթումին ամենամոտ ու ամենահարմար, ամենաարագ զարգացող, հնի ու նորի հետաքրքիր համադրությամբ գեղեցիկ քաղաքն է, որտեղ  կարելի է համատեղել ծովափնյա և քաղաքային հանգիստը։

Իհարկե, պայմանները դեռ կարող են բարելավվել, սակայն կարևորում եմ նաև, որ երեկոյան չենք ձանձրանում։ Վճարման տեսանկյունից էլ Բաթումին բազմաշերտ է. կարելի է և՚՛ մատչելի հանգիստ կազմակերպել, և՛․ ոչ մատչելի։ Ես, իհարկե, ցանկանում եմ, որ հանգիստը հարմար լինի, սակայն չեմ կարող ասել, թե շատ եմ խնայել։ Համենայն դեպս, այնքան գումար, որքան  ծախսել եմ, կարող էի գնալ նաև հանգստի այլ վայրեր, քանի որ մենք սիրում ենք Բաթումին։

Ինչ վերաբերում է հարցին, որ ասում են՝ ափը քարքարոտ է կամ ծովը կեղտոտ է, որովհետև այնտեղ նավեր կան, կարող եմ նշել, որ ափի համար հատուկ հողաթափեր կան, իսկ ծովի կեղտոտվածությունը կախված է նախորդ օրը ծովի «ապրումներից», ես արտառոց կեղտոտություն չեմ նկատել։

Հրաչուհի Ութմազյան

Ես մեկնել էի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, քանի որ ցանկանում էի ժամանակ անցկացնել զարմուհիներիս հետ. քույրիկս արձակուրդ չուներ, դրա համար էլ ինքս գնացի նրա մոտ։ Հանգստի տեսանկյունից Մոսկվան շատ հետաքրքիր էր, քանի որ մինչ այս այդքան չէի ուսումնասիրել Մոսկվան, իսկ  Սանկտ Պետերբուրգին ուղղակի սիրահարվել եմ։ Հռոմից հետո սա երկրորդ քաղաքն է, ուր անպայման վերադառնալոու եմ։ Այնտեղի ճարտարապետությունն ուղղակի փառահեղ է։

Հյուրանոցի համար ես գերադասում եմ հարմարավետությունը։ Չեմ կարող ասել, որ Մոսկվայում հանգստանալը կարող է մատչելի լինել, քանի որ այն մեգապոլիս է, սակայն շատ հետաքրքիր է։

Աշոտ Ղազարյան

Ես և կինս ամեն տարի գալիս ենք Ջերմուկ և շատ լավ հանգստանում, կտրվում առօրյայից։ Այստեղ կան բուժական մի շարք պրոցեդուրաներ, որոնք ինձ պետք են Չեմ կարծում, որ Հայաստանում հանգիստն այդքան թանկ է, թեև շատ էժան էլ չէ։ Ամեն դեպքում՝ այդ գումարի դիմաց տալիս են և՛ հյուրանոց, և՛ երեքանգամյա սնունդ, և՛ բուժական պրոցեդուրաներ, եթե այդ ամենը հաշվի առենք, կհասկանանք, որ հանգիստը Ջերմուկում նույնիսկ էժան է։

Ռոզի Ավետիսովա

Սեպտեմբերին մեկնելու եմ Իտալիա, քանի որ քույրս այնտեղ է ապրում։ Իտալիան շատ լավ երկիր է։ Այնտեղ  կարող ես գնալ և՛ ծովափնյա, և՛ մշակութային հանգիստ վայելելու համար։ Այս տարի հավանաբար չեմ հասնի ծովային հանգստին, սակայն նոր քաղաքներում կլինեմ, թանգարաններ կայցելեմ։ Մեկնելու եմ Միլան, դեռ չեմ եղել Ֆլորենցիայում, Վենետիկում և Հռոմում, հուսով եմ՝ այս անգամ կլինեմ։

Միայն մշակույթի, խոհանոցի, մարդկանց հաճելի հյուրընկալության համար արժե գնալ Իտալիա։ Մատչելութայան մասին խոսել չեմ կարող, քնի որ ինձ հրավիրել են, ես միշտ որպես հյուր եմ եղել այնտեղ։

Սոնա Մաթևոսյան

Այս ամռանը հանգիստս չծրագրված ստացվեց։ Հունիսին Մոսկվայի թատերական ամառային դպրոցում էի, որտեղ շատ ընկերներ եմ ձեռք բերել, արդեն հուլիսին Երևան ժամանեց ընկերուհիս. ում հետ գնացինք Վրաստան՝ Թիֆլիս։ Ամբողջ քաղաքը ոտքի տակ տվեցինք, շատ եմ սիրում Թբիլիսին, այն շատ հարազատ է ինձ։ Քաղաքի կենտրոնում մատչելի հյուրանոցներ կան, որոնցից մեկում մնացինք, ապա ուղևորվեցինք Բաթումի, որտեղ տուն վարձակալեցինք ու անմոռանալի հանգիստ ունեցանք։ Վրաստանում կարելի է կազմակերպել մատչելի և շատ լավ հանգիստ։ Այնտեղ հրաշք բնություն կա, ես իսկապես հանգստանում եմ Բաթումիում։

Անդրանիկ Հարությունյան

Այս տարի հանգստանալու եմ Հայաստանում՝ Դիլիջանում, քանի որ այնտեղ մաքուր օդ է, ինչը շատ լավ է թե՛ մեզ, թե՛ երեխայի համար։ Դիլիջձանն իմ ծննդավայրն է ու գնում ենք տատիկիս տուն։

Մի անգամ հետաքրքրվեցի Դիլիջանի հյուրանոցում հանգստի գներով ու հասկացա, որ այնտեղ հանգստանալու համար պետք է առնվազն պատգամավոր լինես։ Առհասարաակ, Հայաստանի հանգստի գոտիները բավականին թանկ են, սակայն եթե հնարավորություն կա, օրինակ, տատիկի տուն գնալ, պետք է օգտվել։ Շատ գեղեցիկ բնություն ունենք։

Ամեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը