«Հայաստան» հիմնադրամն Արցախին շտապօգնության երկու մեքենա է նվիրել
SOCIETY«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա (ՈւԱԶ) է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը:
«Ֆրանսահայ համայնքը պատրաստ է նեցուկ լինել Արցախին, եւ այդ նպատակով որոշել ենք հոգալ երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները: Այս պահին աշխատանքներ ենք տանում մեծ քանակով անհրաժեշտ դեղորայք Արցախ ներմուծելու ուղղությամբ: Նախատեսում ենք նաեւ վերականգնել վնասված ենթակառուցվածքները»,- նշում է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը օրերս աշխատանքային այցով եղել են Արցախում՝ ծանոթանալու երկրի առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներին: Այցի շրջանակներում հանդիպել են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ վարչապետի հետ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



