«Հայաստան» հիմնադրամն Արցախին շտապօգնության երկու մեքենա է նվիրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա (ՈւԱԶ) է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը:
«Ֆրանսահայ համայնքը պատրաստ է նեցուկ լինել Արցախին, եւ այդ նպատակով որոշել ենք հոգալ երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները: Այս պահին աշխատանքներ ենք տանում մեծ քանակով անհրաժեշտ դեղորայք Արցախ ներմուծելու ուղղությամբ: Նախատեսում ենք նաեւ վերականգնել վնասված ենթակառուցվածքները»,- նշում է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը օրերս աշխատանքային այցով եղել են Արցախում՝ ծանոթանալու երկրի առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներին: Այցի շրջանակներում հանդիպել են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ վարչապետի հետ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



