Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հերոսի ընտանիքը ապրում է 3-րդ կարգի վթարային տանը (լուսանկարներ)

SOCIETY

Asparez.am-ը գրում է.

Նրանց դուրս են թողել տուն ստացողների ցուցակից

-Ընտիր, ընկերասեր էրեխա էր: Բարի էր, ամեքին հասնող, բանըմ որ կեղներ, կսեինք՝ վռազ կեներ, լավ տղա էր մեր Վլադը: Անունը Վլադիմիր էր, բայց մենք իրան մայլեն Վլո, կամ Վլադ կըսեինք,- պատմում է քառօրյա պատերազմում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշի մարտերի ժամանակ զոհված 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի թաղի բնակիչներից մեկը:

Զրուցակիցս ներկայանալ չցանկացավ՝ ասելով՝ իմ անունը իմանան, ի՞նչ էնեն, թող մեր Վլադիմիրի պես հերոս տղեքի անունը իմանան ու հիշեն: Այնուհետ շարունակում ենք Գյումրու «Գծի հետեւ» կոչվող թաղամասի նեղ, աղբապատ, շատերի համար անհայտ, բայց Վլադիմիրի սխրանքի շնորհիվ ճանաչելի դարձած փողոցով քայլել ու զրուցել Վլադիմիրի մարդ տեսակի մասին:

-Է, որ մարդիկ էս տան տեղը իմացան, էկան ի՞նչ օգուտ: Մեր հերոսը որ մահացավ, հազար ու մի պաշտոն ունեցող էկան, բան չերին, թողին, գնացին: Խեղճերը էլի մէ կերպըմ կապրին,- ինձ ուղեկցող քաղաքացին շատ մոտ չի ապրում Վլադիմիրի ընտանիքին, բայց ասում է՝ փոքր քաղաք է, բոլորը միմյանց ճանաչում են: Խնդիրներին էլ են ծանոթ, ուրախություններին էլ:

Հասնում ենք  այն տան դարպասների մոտ, որտեղ բնակվում է Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքը: Կանաչ դարպասներից այն կողմ ամեն ինչ տխուր է, բակում քար լռություն է: Ինձ դիմավորում է հերոսի մայրը, ինձ չի ճանաչում, բայց միանգամից հասկանում է, որ եթե անծանոթ եմ, ուրեմն լրագրող եմ, ասում է, որ այս ընթացքում շատերն են եկել, զրուցել ու լուսաբանել հերոս տղայի պատմությունը: Խնդրում է իրեն չձայնագրել, կամ լուսանակրել, բայց միանգամից ներս է հրավիրում, ասում է՝ Վլադիմիրը չէր սիրում, որ հյուրը՝ ծանոթ, թե անծանոթ, դռան շեմին կանգնած է մնում: Մայրը՝ Սվետա Մելքոնյանը շատ բան չի պատմում, լուռ որդու նկարին է նայում եւ արտասվում:

Վլադիմիրի ընտանիքը այժմ բաղկացած է երկու անձից՝ եղբայրը եւ մայրը: Հայրը եւս մահացել է, ազատամարտիկ է եղել: Հերոսի ընտանիքը ներկայում ապրում է ծանր սոցիալական պայմաններում, նույնիսկ սեփական տուն չունեն:

-Աղջիկս որ ամուսնացավ, իր ամուսինը տնակում էր ապրում՝ ծնողների հետ: Տեղները նեղ էր, էկան, մեր տան 2-րդ հարկը տվինք, ապրան: Մի ժամանակ իրանք որպես ազատամարտիկի ընտանիք ընդգրկվել էին տուն ստացողների ցուցակում: 29-րդ հերթը իրանց էր, բաց չիդես ինչըղ դուրս մնացին, տուն չստացան,-ասում է Վլադիմիրի մայրական տատիկը՝ Սերվենիկ Ազատյանը:

Մելքոնյանների ընտանիքը ներկայում բնակվում է նշյալ տան առաջին հարկում, որը Սվետայի ծնողներինն է, բայց կրկին խոնավ, կիսախարխուլ պատերով, կիսավեր տանիքով, երերացող հատակով պայմաններում: Ընտանիքում ոչ մեկը չի աշխատում: Եկամտի միակ աղբյուրը տատիկ-պապիկի ծերության թոշակներն են:

-Սոցիալական վիճակը ահավոր վատ է: Ապրելու ենթակա չէ, 3-րդ կարգի «ավայրոնի» շենք է: Աշխատանք չունին: Էն թոռս էր խոպան գնացել, բայց որ ախպոր հետ էդ դեպքը էղավ, թողավ, էկավ,-ասում է Գառնիկ Ազատյանը՝ ընտանիքի պապիկը:

Նարեկ Կիրակոսյան

________________________________

Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 010 45 89 17 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League