Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հերոսի ընտանիքը ապրում է 3-րդ կարգի վթարային տանը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Asparez.am-ը գրում է.

Նրանց դուրս են թողել տուն ստացողների ցուցակից

-Ընտիր, ընկերասեր էրեխա էր: Բարի էր, ամեքին հասնող, բանըմ որ կեղներ, կսեինք՝ վռազ կեներ, լավ տղա էր մեր Վլադը: Անունը Վլադիմիր էր, բայց մենք իրան մայլեն Վլո, կամ Վլադ կըսեինք,- պատմում է քառօրյա պատերազմում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշի մարտերի ժամանակ զոհված 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի թաղի բնակիչներից մեկը:

Զրուցակիցս ներկայանալ չցանկացավ՝ ասելով՝ իմ անունը իմանան, ի՞նչ էնեն, թող մեր Վլադիմիրի պես հերոս տղեքի անունը իմանան ու հիշեն: Այնուհետ շարունակում ենք Գյումրու «Գծի հետեւ» կոչվող թաղամասի նեղ, աղբապատ, շատերի համար անհայտ, բայց Վլադիմիրի սխրանքի շնորհիվ ճանաչելի դարձած փողոցով քայլել ու զրուցել Վլադիմիրի մարդ տեսակի մասին:

-Է, որ մարդիկ էս տան տեղը իմացան, էկան ի՞նչ օգուտ: Մեր հերոսը որ մահացավ, հազար ու մի պաշտոն ունեցող էկան, բան չերին, թողին, գնացին: Խեղճերը էլի մէ կերպըմ կապրին,- ինձ ուղեկցող քաղաքացին շատ մոտ չի ապրում Վլադիմիրի ընտանիքին, բայց ասում է՝ փոքր քաղաք է, բոլորը միմյանց ճանաչում են: Խնդիրներին էլ են ծանոթ, ուրախություններին էլ:

Հասնում ենք  այն տան դարպասների մոտ, որտեղ բնակվում է Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքը: Կանաչ դարպասներից այն կողմ ամեն ինչ տխուր է, բակում քար լռություն է: Ինձ դիմավորում է հերոսի մայրը, ինձ չի ճանաչում, բայց միանգամից հասկանում է, որ եթե անծանոթ եմ, ուրեմն լրագրող եմ, ասում է, որ այս ընթացքում շատերն են եկել, զրուցել ու լուսաբանել հերոս տղայի պատմությունը: Խնդրում է իրեն չձայնագրել, կամ լուսանակրել, բայց միանգամից ներս է հրավիրում, ասում է՝ Վլադիմիրը չէր սիրում, որ հյուրը՝ ծանոթ, թե անծանոթ, դռան շեմին կանգնած է մնում: Մայրը՝ Սվետա Մելքոնյանը շատ բան չի պատմում, լուռ որդու նկարին է նայում եւ արտասվում:

Վլադիմիրի ընտանիքը այժմ բաղկացած է երկու անձից՝ եղբայրը եւ մայրը: Հայրը եւս մահացել է, ազատամարտիկ է եղել: Հերոսի ընտանիքը ներկայում ապրում է ծանր սոցիալական պայմաններում, նույնիսկ սեփական տուն չունեն:

-Աղջիկս որ ամուսնացավ, իր ամուսինը տնակում էր ապրում՝ ծնողների հետ: Տեղները նեղ էր, էկան, մեր տան 2-րդ հարկը տվինք, ապրան: Մի ժամանակ իրանք որպես ազատամարտիկի ընտանիք ընդգրկվել էին տուն ստացողների ցուցակում: 29-րդ հերթը իրանց էր, բաց չիդես ինչըղ դուրս մնացին, տուն չստացան,-ասում է Վլադիմիրի մայրական տատիկը՝ Սերվենիկ Ազատյանը:

Մելքոնյանների ընտանիքը ներկայում բնակվում է նշյալ տան առաջին հարկում, որը Սվետայի ծնողներինն է, բայց կրկին խոնավ, կիսախարխուլ պատերով, կիսավեր տանիքով, երերացող հատակով պայմաններում: Ընտանիքում ոչ մեկը չի աշխատում: Եկամտի միակ աղբյուրը տատիկ-պապիկի ծերության թոշակներն են:

-Սոցիալական վիճակը ահավոր վատ է: Ապրելու ենթակա չէ, 3-րդ կարգի «ավայրոնի» շենք է: Աշխատանք չունին: Էն թոռս էր խոպան գնացել, բայց որ ախպոր հետ էդ դեպքը էղավ, թողավ, էկավ,-ասում է Գառնիկ Ազատյանը՝ ընտանիքի պապիկը:

Նարեկ Կիրակոսյան

________________________________

Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 010 45 89 17 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը:

Եթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերին