Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Եվ ահա սերը քեզ էլ այցելեց…

LIFE

Իզուր չէ, որ դեռևս ոչ մի իմաստուն, փիլիսոփա կամ գիտնական սիրո հստակ բնութագիրը չի կարողացել տալ: Թե ինչ է դա և ինչ բանաձևով կարելի է այն ձևակերպել, ոչ ոք չգիտի: Երևի հենց այդ պատճառով էլ այն անվերջ է, քանի որ հավերժություն է պետք գլխավոր գաղտնիքը պարզելու համար: 

Իսկ դո՞ւ…  Եթե դեռ չես սիրել, հավատա, որ հեռու չէ այն օրը, երբ սիրո շունչը նաև քեզ կհասնի, երբ կզգաս, որ արյունը քո երակներով այլ կերպ է հոսում, որ լսում ես սրտիդ զարկերը, իսկ մտքերդ միայն նրա շուրջ են պտտվում: Որ հոգուդ ողջ ջերմությունը պատրաստ ես նրան տալ և ինքդ էլ դարձել ես հավատի ու հավատարմության մարմնացում, որ մոռացել ես քեզ և կորցրել ժամանակի զգացողությունը…
 
Չնայած սերը հավերժական երևույթ է, բայց շատերի համար հավերժական սերն ընդամենը երազանք է, որին սպասում ու այդպես էլ չեն հասնում կամ գտնելուց հետո նորից կորցնում են ու սկսում փնտրել: Երևի հենց դրա համար էլ այն երազանք է, որպեսզի միշտ  ձգտես հասնել դրան: Սերը կարող է սկսվել սիրահարությունից, բայց միշտ չէ, որ սիրահարությունը վերաճում է սիրո: Կարծիք կա, որ սերը հիվանդություն է, իսկ հավերժական սերը՝ անբուժելի հիվանդություն:
 
Սիրո նախնական փուլը
 
Սիրահարվածությունը որպես սիրո նախնական փուլ իր «ախտանիշներն» ունի: Փորձիր պարզել՝ քո  հիվանդությունը «մահացու»  է:
 
  • Դու սկսել ես ավելի հաճախ  ասել ոչ թե «ես», այլ`  «մենք»:
  • Նրան նայելով, երբեմն մտածում ես` «Իսկ իմ անունը նրա ազգանվան հետ բարեհու՞նչ է» է:
  • Նա քո չհավանած վերնաշապիկն է հագել, բայց քեզ թվում է, որ շատ էլ գեղեցիկ է:
  • Նրա շնորհիվ դու սկսել ես խոհանոցում հրաշքներ գործել, խոհարարական գաղտնիքներ բացահայտել և հանկարծ գլխի ես ընկել, որ դա շատ էլ հաճելի զբաղմունք է:
  • Դու այլևս ուշադրություն չես դարձնում մանրուքներին, օրինակ՝ որ նա պատառաքաղը սխալ է բռնում կամ թեյն աղմուկով է խմում:
  • Դու անկեղծորեն ուզում ես ծանոթանալ նրա ծնողների հետ:
  • Հագուստ ընտրելիս դու ավելի հաճախ ես մտածում՝ «Իսկ նա կհավանի տեսնես»:
  • Երկուսիդ բջջային հեռախոսները նույն փաթեթի մեջ են, կամ օգտվում եք սիրելի համարների արտոնություններից:
  • Դու ընկերուհիներիդ գրեթե չես հանդիպում և հիմնականում նրա հետ ես անցկացնում ազատ ժամանակդ:
  • Դու սկսել ես դիտել նրա հավանած հաղորդումները:
  • Առանց նրա անցկացրած մեկ շաբաթը քեզ համար իսկական փորձություն է:
  • Եթե նա տխուր է, դու նույնպես քեզ վատ ես զգում, իսկ երբ նա ուրախ է, դու էլ ես մանկան պես հրճվում:
 
Ի՞նչ անել, որ սիրահարվածությունը վերաճի սիրո
 
 
  • Հարգի՛ր նրան: Դու կարող ես նրա կարծիքի հետ չհամաձայնել, բայց չպետք է այն անտեսես:
  • Երկու հարյուր տոկոսով նրան վստահի՛ր, նրա ծանոթ աղջիկներին մի ընդունիր որպես քո պոտենցիալ մրցակցուհիներ:
  • Հետաքրքրվի՛ր նրանով, նրա կյանքով, հետաքրքրություններով, հայացքներով, մտքերով:
  • Նրան սիրի՛ր ոչ թե ինչ-որ բանի համար, այլ՝ անկախ ամեն ինչից:
  • Հաճելի խոսքեր ասա՛: Ոչ միայն աղջիկներն են սիրում ականջներով: Նրան ավելի հաճախ դիմիր քնքուշ խոսքերով (մանավանդ որ սիրտդ լի է դրանցով):
  • Սովորի՛ր ներել: Հարաբերությունները չեն կարող միանգամայն կատարյալ լինել: Ամպոտ օրերն անխուսափելի են: Պետք է համբերությամբ զինվել:
  • Եթե նույնիսկ շատ սկզբունքային ես, երբեմն քո սկզբունքներից մի փոքր ետ կանգնիր: Դու դրանից չես տուժի, իսկ ձեր հարաբերություններն ավելի կամրապնդվեն:
  • Մանրուքների պատճառով նրա հետ մի՛ վիճիր:
  • Նույնիսկ մտքումդ նրան հավատարի՛մ եղիր:
  • Առաջացած խնդիրները միասին լուծեք: Միասին ընդունված որոշումներն ավելի են մտերմացնում:
 
Ինչպե՞ս կարելի է սերը կորցնել
 
Քանդելը միշտ էլ ավելի հեշտ է, քան կառուցելը: Սիրո դեպքում էլ նույնն է. այն կորցնելն ավելի հեշտ է, քան գտնելը:
 
Սերը կմեռնի
 
  • Առանց ռոմանտիկայի, եթե դու այն ընդունես որպես սովորական անհրաժեշտություն:
  • Առանց զարգացման: Եթե դուք կորցնեք ավելիին հասնելու ձգտումը: Չէ որ դուք փոխվում եք, և հարաբերությունները ևս պետք է զարգանան: Սերը պետք է ճկուն լինի:
  • Առանց ուշադրության: Դուք կզրկվեք սիրուց, եթե չսովորեք պայքարել եսամոլության դեմ: Չնայած երկուսդ էլ անհատականություններ եք, բայց դուք միասին եք, դուք մեկ ամբողջություն եք, դա նույնպես պետք է հաշվի առնել:
  • Առանց ջանքերի: Հաճախ սերը «սպանում» են ծնողների, ընկերների կարծիքները, կենցաղային խնդիրները: Բարդ իրավիճակներում պետք է իմաստնություն, ստեղածագործական մոտեցում դրսևորել և ջանքեր ներդնել: Սերը քնքուշ ծաղկի է նման, որը պետք է ամեն օր ջրել:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board