Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվ ահա սերը քեզ էլ այցելեց…

ԼԱՅՖ

Իզուր չէ, որ դեռևս ոչ մի իմաստուն, փիլիսոփա կամ գիտնական սիրո հստակ բնութագիրը չի կարողացել տալ: Թե ինչ է դա և ինչ բանաձևով կարելի է այն ձևակերպել, ոչ ոք չգիտի: Երևի հենց այդ պատճառով էլ այն անվերջ է, քանի որ հավերժություն է պետք գլխավոր գաղտնիքը պարզելու համար: 

Իսկ դո՞ւ…  Եթե դեռ չես սիրել, հավատա, որ հեռու չէ այն օրը, երբ սիրո շունչը նաև քեզ կհասնի, երբ կզգաս, որ արյունը քո երակներով այլ կերպ է հոսում, որ լսում ես սրտիդ զարկերը, իսկ մտքերդ միայն նրա շուրջ են պտտվում: Որ հոգուդ ողջ ջերմությունը պատրաստ ես նրան տալ և ինքդ էլ դարձել ես հավատի ու հավատարմության մարմնացում, որ մոռացել ես քեզ և կորցրել ժամանակի զգացողությունը…
 
Չնայած սերը հավերժական երևույթ է, բայց շատերի համար հավերժական սերն ընդամենը երազանք է, որին սպասում ու այդպես էլ չեն հասնում կամ գտնելուց հետո նորից կորցնում են ու սկսում փնտրել: Երևի հենց դրա համար էլ այն երազանք է, որպեսզի միշտ  ձգտես հասնել դրան: Սերը կարող է սկսվել սիրահարությունից, բայց միշտ չէ, որ սիրահարությունը վերաճում է սիրո: Կարծիք կա, որ սերը հիվանդություն է, իսկ հավերժական սերը՝ անբուժելի հիվանդություն:
 
Սիրո նախնական փուլը
 
Սիրահարվածությունը որպես սիրո նախնական փուլ իր «ախտանիշներն» ունի: Փորձիր պարզել՝ քո  հիվանդությունը «մահացու»  է:
 
  • Դու սկսել ես ավելի հաճախ  ասել ոչ թե «ես», այլ`  «մենք»:
  • Նրան նայելով, երբեմն մտածում ես` «Իսկ իմ անունը նրա ազգանվան հետ բարեհու՞նչ է» է:
  • Նա քո չհավանած վերնաշապիկն է հագել, բայց քեզ թվում է, որ շատ էլ գեղեցիկ է:
  • Նրա շնորհիվ դու սկսել ես խոհանոցում հրաշքներ գործել, խոհարարական գաղտնիքներ բացահայտել և հանկարծ գլխի ես ընկել, որ դա շատ էլ հաճելի զբաղմունք է:
  • Դու այլևս ուշադրություն չես դարձնում մանրուքներին, օրինակ՝ որ նա պատառաքաղը սխալ է բռնում կամ թեյն աղմուկով է խմում:
  • Դու անկեղծորեն ուզում ես ծանոթանալ նրա ծնողների հետ:
  • Հագուստ ընտրելիս դու ավելի հաճախ ես մտածում՝ «Իսկ նա կհավանի տեսնես»:
  • Երկուսիդ բջջային հեռախոսները նույն փաթեթի մեջ են, կամ օգտվում եք սիրելի համարների արտոնություններից:
  • Դու ընկերուհիներիդ գրեթե չես հանդիպում և հիմնականում նրա հետ ես անցկացնում ազատ ժամանակդ:
  • Դու սկսել ես դիտել նրա հավանած հաղորդումները:
  • Առանց նրա անցկացրած մեկ շաբաթը քեզ համար իսկական փորձություն է:
  • Եթե նա տխուր է, դու նույնպես քեզ վատ ես զգում, իսկ երբ նա ուրախ է, դու էլ ես մանկան պես հրճվում:
 
Ի՞նչ անել, որ սիրահարվածությունը վերաճի սիրո
 
 
  • Հարգի՛ր նրան: Դու կարող ես նրա կարծիքի հետ չհամաձայնել, բայց չպետք է այն անտեսես:
  • Երկու հարյուր տոկոսով նրան վստահի՛ր, նրա ծանոթ աղջիկներին մի ընդունիր որպես քո պոտենցիալ մրցակցուհիներ:
  • Հետաքրքրվի՛ր նրանով, նրա կյանքով, հետաքրքրություններով, հայացքներով, մտքերով:
  • Նրան սիրի՛ր ոչ թե ինչ-որ բանի համար, այլ՝ անկախ ամեն ինչից:
  • Հաճելի խոսքեր ասա՛: Ոչ միայն աղջիկներն են սիրում ականջներով: Նրան ավելի հաճախ դիմիր քնքուշ խոսքերով (մանավանդ որ սիրտդ լի է դրանցով):
  • Սովորի՛ր ներել: Հարաբերությունները չեն կարող միանգամայն կատարյալ լինել: Ամպոտ օրերն անխուսափելի են: Պետք է համբերությամբ զինվել:
  • Եթե նույնիսկ շատ սկզբունքային ես, երբեմն քո սկզբունքներից մի փոքր ետ կանգնիր: Դու դրանից չես տուժի, իսկ ձեր հարաբերություններն ավելի կամրապնդվեն:
  • Մանրուքների պատճառով նրա հետ մի՛ վիճիր:
  • Նույնիսկ մտքումդ նրան հավատարի՛մ եղիր:
  • Առաջացած խնդիրները միասին լուծեք: Միասին ընդունված որոշումներն ավելի են մտերմացնում:
 
Ինչպե՞ս կարելի է սերը կորցնել
 
Քանդելը միշտ էլ ավելի հեշտ է, քան կառուցելը: Սիրո դեպքում էլ նույնն է. այն կորցնելն ավելի հեշտ է, քան գտնելը:
 
Սերը կմեռնի
 
  • Առանց ռոմանտիկայի, եթե դու այն ընդունես որպես սովորական անհրաժեշտություն:
  • Առանց զարգացման: Եթե դուք կորցնեք ավելիին հասնելու ձգտումը: Չէ որ դուք փոխվում եք, և հարաբերությունները ևս պետք է զարգանան: Սերը պետք է ճկուն լինի:
  • Առանց ուշադրության: Դուք կզրկվեք սիրուց, եթե չսովորեք պայքարել եսամոլության դեմ: Չնայած երկուսդ էլ անհատականություններ եք, բայց դուք միասին եք, դուք մեկ ամբողջություն եք, դա նույնպես պետք է հաշվի առնել:
  • Առանց ջանքերի: Հաճախ սերը «սպանում» են ծնողների, ընկերների կարծիքները, կենցաղային խնդիրները: Բարդ իրավիճակներում պետք է իմաստնություն, ստեղածագործական մոտեցում դրսևորել և ջանքեր ներդնել: Սերը քնքուշ ծաղկի է նման, որը պետք է ամեն օր ջրել:

 

Ճապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին բալիստիկ hրթիռի արձակման կապակցությամբ Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք Չալաբյան