Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Հայաստանում զորահավաքի մասին լուրերը
SOCIETYՀայաստանում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել պաշտպանության նախարարությունը: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Հայաստանում առաջիկա օրերին զորահավաք է լինելու:
«Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, դրա մասին կլինի համապատասխան տեղեկություն: Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ բանակի վերաբերյալ իրենց տեղեկություններով հրապարակումներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանում արդեն զորահավաք է սկսվել՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



