Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Հայաստանում զորահավաքի մասին լուրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել պաշտպանության նախարարությունը: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Հայաստանում առաջիկա օրերին զորահավաք է լինելու:
«Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, դրա մասին կլինի համապատասխան տեղեկություն: Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ բանակի վերաբերյալ իրենց տեղեկություններով հրապարակումներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանում արդեն զորահավաք է սկսվել՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



