ՃՏՊ Արցախի փողոցում. կա տուժած
SOCIETYԱպրիլի 30-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 SN 116 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ս. 1977 թ. ծնված) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով Տ. Ս.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



