ՃՏՊ Արցախի փողոցում. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 30-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 SN 116 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ս. 1977 թ. ծնված) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով Տ. Ս.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



