Օրվա բաղադրատոմսը. կաթնաշոռով փքաբլիթ
LIFEԲաղադրիչներ
- կաթնաշոռ - 200-250գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 3ճ/գդ
- ալյուր - 100գր
- փխրեցուցիչ - 1/2թ/գդ
- աղ - մեկ պտղունց
- ձիթայուղ
-
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք կաթնաշոռը, ձուն և շաքարավազը: Ավելացնում ենք աղը, փխրեցուցիչն ու ալյուրը և հունցում փափուկ խմոր:

- Բաժանում ենք խմորը 4 գնդի, յուրաքանչյուր գունդ ձգում ենք 3,5 սմ հաստությամբ գալարի ձևով և կտրատում փոքրիկ կտորների:

- Առանձին կաթսայի մեջ լցնում ենք ձիթայուղը և դնում միջին կրակի վրա, որ տաքանա (ձիթայուղը պետք է լինի այնքան, որ խմորի կտորները լողան մեջը), երբ ձիթայուղը տաքանում է, մեջը լցնում ենք խմորի փոքրիկ կտորներն ու տապակում:

- Պատրաստի փքաբլիթները թողնում ենք 5 րոպե, և կարելի է մատուցել:

Մատուցելուց առաջ կաթնաշոռով փքաբլիթների վրա շաղ ենք տալիս շաքարի փոշի։
- Խառնում ենք կաթնաշոռը, ձուն և շաքարավազը: Ավելացնում ենք աղը, փխրեցուցիչն ու ալյուրը և հունցում փափուկ խմոր:
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
Solar Power is Generated in Kechut Community Through the Efforts of
Ucom and SunChild



