Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 2 վիրավոր. նրանց առաջինը օգնության են հասել ՀՀ ՈԶ ծառայողները. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու քննչական վարչության պետի տեղակալը.

SOCIETY

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Renault մակնիշի 34 QD 575 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչներ 25-ամյա Կարապետ Կարապետյանը և 29-ամյա Արսեն Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն ու փրկարարները մեծ դժվարությամբ են կարողացել հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերել նրանց քանի որ գտնվում էին ծանր հոգեբանական ապրումների մեջ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը, նրանք տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորներին:

Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Գեղամ Գալստյանը:

Վերջինիս կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից Կ. Կարապետյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ նույնպես հայտնվել է ավտովթարի մեջ:Այսօր տեղի ունեցած վթարի ժամանակ նա և Ա. Հովհաննիսյանը իրենց դուրս են նետել ավտոմեքենայից:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Բաբաջանյան փողոցի 5-րդ շենքի բնակիչ 26-ամյա Լևոն Ավագյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Ի դեպ վերջին 10 օրվա ընթացքում նշված փողոցում մեկ այլ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդ վարորդը մահացել էր, այդ մասին հայտնել էինք ավելի վաղ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded