ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին
POLITICSՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 27-ին ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կայուն զարգացման նպատակներին, որտեղ արտացոլվում են նաև առողջապահության ոլորտին առնչվող խնդիրներ և Հայաստանի կողմից ոլորտի բարելավմանն ուղղված գործողությունների շուրջ միջգերատեսչական համագործակցությանը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Եգոր Զայցևը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



