ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 27-ին ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կայուն զարգացման նպատակներին, որտեղ արտացոլվում են նաև առողջապահության ոլորտին առնչվող խնդիրներ և Հայաստանի կողմից ոլորտի բարելավմանն ուղղված գործողությունների շուրջ միջգերատեսչական համագործակցությանը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Եգոր Զայցևը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



