15 տոննա ձմերուկ են գողացել. Գողերից մեկը 14-ամյա պատանի է
SOCIETYՀուլիսի 28-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 32-ամյա Քյարամ Ս.-ի կողմից շահագործվող, Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող 2 հա հողատարածքից 15 տոննա ձմերուկ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրվել 14-ամյա Ս. Բ.-ն եւ 21-ամյա Արթուր Բ.-ն:
Վերջիններս խոստովանվել են, որ հուլիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, նշված հողատարածքից իրենց ընկեր ոմն Նարեկի հետ կատարել են ձմերուկի գողություն, իսկ գողոնը թաքցրել հարակից դաշտերի հորերում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկի ինքնությունը պարզելու եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



