15 տոննա ձմերուկ են գողացել. Գողերից մեկը 14-ամյա պատանի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 28-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 32-ամյա Քյարամ Ս.-ի կողմից շահագործվող, Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող 2 հա հողատարածքից 15 տոննա ձմերուկ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրվել 14-ամյա Ս. Բ.-ն եւ 21-ամյա Արթուր Բ.-ն:
Վերջիններս խոստովանվել են, որ հուլիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, նշված հողատարածքից իրենց ընկեր ոմն Նարեկի հետ կատարել են ձմերուկի գողություն, իսկ գողոնը թաքցրել հարակից դաշտերի հորերում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկի ինքնությունը պարզելու եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



